Russian    
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետից հանել «(բացառությամբ թաղային համայնքների)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 10-րդ մասից հանել «(բացառությամբ թաղային համայնքների)» բառերը.

2) 11-րդ մասի «թաղային համայնքներում» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում» բառերով.

3) 11.1-րդ մասի «թաղային համայնքներում» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2009
ՀՕ-24