Armenian   Russian    
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետից հանել «գինենյութը» բառը եւ նույն կետը «սպիրտը» բառից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Ակցիզային հարկը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով`
 

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի 
Ապրանքախմբի անվանումը 
Հարկման բազայի միավորը 
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) 
2203  գարեջուր  ներքին արտադրանքի 1 լիտրի համար
 

պրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 

70
 
 

120

2204  խաղողի եւ այլ գինիներ բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) 
 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ
 

20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 200 դրամ 

2205  վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ  ներքին արտադրանքի 1 լիտրի համար 
 
 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 

500 
 
 
 

1000 

2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) ներքին արտադրանքի 1 լիտրի համար 
 
 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

180
 
 
 

200

2207 Էթիլային սպիրտ ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600
 
 
 

700

2208  սպիրտային խմիչքներ  բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ

40 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 760 դրամ

2403  ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ  1 կիլոգրամ 
1500 
2709 հում նավթ եւ նավթամթերքներ 1 տոննա
27000
2711 (բացառությամբ 2711 11-ի եւ 2711 21-ի)  նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)  1տոննա 
1000» 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը «7.5 դրամով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2009
ՀՕ-28