Armenian   Russian    
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված  1. «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի uեպտեմբերի 30-ի ՀO-155 oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.2-րդ հոդվածով.

«Հոդված 36.2. Համահայկական բանկի կողմից շահութահարկի վճարումը

1. Համահայկական բանկն ազատվում է շահութահարկի վճարումից:»:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով` անկախ սույն կետի երկրորդ մասի «ա»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների առկայությունից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.01.2009
ՀՕ-32