Armenian   Russian    
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.02.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  փետրվարի 21-ի դատական օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք)  3-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետում «դատարանները» բառը փոխարինել «դատարանը» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Մասնագիտացված դատարան է վարչական դատարանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասից հանել «քաղաքացիական, քրեական եւ» բառերը, իսկ «դատարանների» բառը փոխարինել «դատարանի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Երեւան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետեւյալ դատարանները.

1) Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.

2) Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 13 դատավորի կազմով.

3) Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

4) Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

5) Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

6) Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով.

7) Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:

2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետեւյալ դատարանները.

1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

2) Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 10 դատավորի կազմով.

3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.

4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 12 դատավորի կազմով.

6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 12 դատավորի կազմով.

7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 8 դատավորի կազմով.

9) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 8 դատավորի կազմով:»:

Հոդված 4.  Օրենսգրքի 4-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենսգրքի 5-րդ  գլուխը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պահից» բառից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «15» թիվը փոխարինել «19» թվով:

Հոդված 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածի  1-ին մասից հանել «, քաղաքացիական եւ քրեական» բառերը:

Հոդված 9.   Օրենսգրքի 40-րդ հոդվածը «պահից» բառից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 55-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Օրենսգրքի  63-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Քրեական գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու եւ նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու եւ նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող  դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի  բացակայությամբ, սակայն դատավճիռը  հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ  սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառում է առանց նախազգուշացման, եւ գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

Սույն մասով նախատեսված կարգով ամբաստանյալը նիստերի դահլիճից հեռացվում է մինչեւ 10 օր ժամկետով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «առաջին ատյանի քրեական, քաղաքացիական եւ» բառերը հանել, իսկ «դատարանների» բառը փոխարինել  «դատարանի» բառով:

 Հոդված 13 . Օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

2)  2-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

3) 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4)  4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 9-րդ» բառերը, իսկ «կամ 9-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:

Հոդված 15. Օրենսգրքի 129-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «այլ» բառը.

2) 4-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 16. Օրենսգրքի 132-րդ հոդվածից հանել «առաջին ատյանի այլ մասնագիտացված դատարանի նախագահը,» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասում  «մասնագիտացված դատարանների» բառերը փոխարինել «մասնագիտացված դատարանի» բառերով:

Հոդված 18. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:

2. Արդարադատության խորհրդի գործող դատավոր անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կիրառված սանկցիայի դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

11.02.2009
ՀՕ-46