Վարչատարածքային բաժանման մասին*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.02.2009

Հոդված 1.    «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության  1995 թվականի  նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի  6-րդ  հոդվածի  երրորդ պարբերությունը  «Մարզերի»  բառից  հետո  լրացնել  «, Երեւան քաղաքի» բառերով, իսկ «սահմանվում են» բառից  հետո` «սույն» բառով։

Հոդված 2.  Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  6.1-րդ հոդվածով.

«Հոդված 6.1. Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի սահմանների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի uահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 6-ում ։»:

Հոդված 3. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

ՀԱՎԵԼՎԱԾ 6
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեւան քաղաքը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերին։

Երեւան - Կոտայքի մարզ

Սահմանագիծը «Ա-Բ» կետերով հարում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի, Քասախի, Զովունիի, Ներքին Պտղնիի, Վերին Պտղնիի, Առինջի, Ջրվեժի, Հացավանի գյուղական համայնքների արտաքին  սահմաններին։

Սահմանագիծն սկսվում է «Ա» հանգուցային կետից, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի եւ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքների  համար։ Սահմանագիծը հենակետ թիվ 1-ից շարունակվում է արեւելյան ուղղությամբ մինչեւ Մասիս-Նուռնուս երկաթգիծը եւ հատում այն` հենակետ թիվ 2,  այնուհետեւ մինչեւ  անձրեւատար ձորակը` հենակետ թիվ 3, ձորակով թեքվում է դեպի հյուսիս` մինչեւ ջրատարը` հենակետ թիվ 4։ Այնուհետեւ շարունակվում է ջրատարի հյուսիսային եզրով դեպի արեւելք եւ անցնելով թ.թ. 5-8 հենակետերը, հասնում է  մինչեւ հենակետ թիվ 9: Թիվ  9 հենակետից սահմանագիծը անցնում է զինվորական մասի հյուսիսարեւմտյան կողմից շրջանցող ճանապարհով եւ հասնում  Երեւան - Աշտարակ մայրուղուն,  հատում այն` հենակետ թիվ 10, այնուհետեւ մայրուղու երթեւեկելի մասի հյուսիսային եզրով շարունակվում է հարավարեւելյան ուղղությամբ մինչեւ հենակետ թիվ 11, որն ընդհանուր է  Երեւան քաղաքի, Պռոշյանի եւ Քասախի գյուղական համայնքների համար։

Թիվ 11 հենակետից սահմանագիծը շարունակվում է Երեւան - Աշտարակ մայրուղու երթեւեկելի  մասի հյուսիսային եզրով մինչեւ հենակետ թիվ 12, թեքվում է հյուսիս-արեւելք` մինչեւ  Գեւորգ Չաուշի 50 հասցեում գտնվող պարիսպը (նախկին Հայֆիլմ)` հենակետ              թիվ 13, եւ, հյուսիսային մասով ընդգրկելով հենակետ թիվ 14`  շրջանցում է այն, հասնում հենակետ թիվ 15։ Թիվ 15 հենակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք` մինչեւ հենակետ թիվ 16։ Սահմանագիծը,  արեւելյան  եզրով շրջանցելով Կարմիր խաչի պարիսպը, հասնում է հենակետ թիվ 17, որը գտնվում է Քասախ գյուղի Զորավար Անդրանիկի 2-րդ փողոցի եզրին։ Այնուհետեւ սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք եւ շարունակվում մինչեւ ջրատար  խողովակի   հյուսիսային եզրին  գտնվող թիվ 18 հենակետ, ջրատար խողովակով շարունակվում մինչեւ  Դավթաշեն թաղամասի խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի պարսպի հարավ-արեւմտյան անկյունը` հենակետ թիվ 19։

Այնուհետեւ սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք եւ, շրջանցելով ջրամբարը, անցնում է թիվ 20 հենակետով, հասնում հենակետ թիվ 21, որը գտնվում է ջրատար խողովակի հյուսիսային մասում, շարունակվում ջրատար խողովակով մինչեւ «Դավիթաշեն-2» էլեկտրաենթակայանի պարիսպը` հենակետ թիվ 22, թեքվում հյուսիս` մինչեւ հենակետ թիվ 23, այնուհետեւ հյուսիս-արեւելք եւ, անցնելով թ.թ. 24-27 հենակետերով, հասնում է անձրեւատար ձորակին` հենակետ թի 28, ձորակով բարձրանում հյուսիս` մինչեւ հենակետ թիվ 29, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Քասախի եւ Զովունիի գյուղական համայնքների համար։

Սահմանագիծը թիվ 29 հենակետից  թեքվում է հյուսիս-արեւելք մինչեւ  զինվորական մասի պարիսպը` հենակետ թիվ 30։ Այնուհետեւ հյուսիսային կողմով շրջանցելով զինվորական մասի պարիսպը եւ  անցնելով թ.թ. 31-33 հենակետերը` հասնում է հենակետ թիվ 34-ին, որը գտնվում է զինվորական մասը շրջանցող պարսպի եւ Զովունի գյուղի 35-րդ փողոցի հատման մասում։ Թիվ 34 հենակետից սահմանագիծը անցնում է Դավթաշենի կաթսայատան պարսպին զուգահեռ ճանապարհի հյուսիսային եզրով դեպի հարավ, այնուհետեւ դեպի արեւելք, անցնելով թ.թ. 35-37 հենակետերը, հասնում է հենակետ թիվ 38-ին, թեքվում դեպի հյուսիս`  հենակետ թիվ 39, որը գտնվում է 4-րդ թաղամասով անցնող փողոցի եզրին։ Նույն փողոցով շարունակվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ, հասնում հենակետ թիվ 40, այնուհետեւ մինչեւ հենակետ թիվ 41, թեքվում է հյուսիս` էլեկտրական գծին զուգահեռ հասնում է հենակետ թիվ 42, որը գտնվում է Զովունի գյուղի գերեզմանոցից իջնող  փողոցի եզրին։ Այնուհետեւ թեքվելով դեպի արեւելք` ուղիղ գծով շարունակվում է մինչեւ «Արաքս» արդյունաբերական հանգույցի պարսպի հյուսիսային անկյունը` հենակետ թիվ 43, պարսպով անցնելով թիվ 44 հենակետը` շրջանցում է արդյունաբերական հանգույցը, հասնում հենակետ թիվ 45-ին, թեքվում դեպի հարավ-արեւելք, մինչեւ Երեւան-Եղվարդ ճանապարհը` հենակետ թիվ 46, հատում է ճանապարհը,  հասնում հենակետ թիվ 47, որը գտնվում է էլեկտրաենթակայանի պարսպի հյուսիսարեւմտյան անկյունում։  Թիվ 47 հենակետից հարավարեւելյան կողմի պարսպով շրջանցում է այն եւ հասնում ենթակայանի պարսպի հյուսիսարեւելյան անկյունը` հենակետ  թիվ 48, թեքվում է դեպի հարավ-արեւելք, հասնում Հրազդան գետը` հենակետ թիվ 49, որը գտնվում է գետի աջ ափին։ Սահմանագիծը շարունակվում է Հրազդան գետի աջ ափով` իր մեջ ընդգրկելով թ.թ. 50-52 հենակետերը։ Թիվ 52 հենակետից թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում է կիրճի հարավարեւելյան եզրով՝ թիվ 53 հենակետով, հատում է ոռոգման ջրանցքը եւ շարունակվում մինչեւ ռադիոկայանի պարիսպը` հենակետ թիվ 54։ Թիվ 54 հենակետից  թեքվելով դեպի արեւելք, անցնում է կիրճի հարավային եզրով մինչեւ արտադրական օբյեկտի պարիսպը` հենակետ թիվ 55, ապա հենակետ թիվ 56, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Ներքին Պտղնի եւ Վերին Պտղնի համայնքների համար։ Այստեղից սահմանագիծը շրջանցում է  պարիսպը, թեքվում  հարավ-արեւելք, հատելով երկաթգիծը մինչեւ  հենակետ թիվ 57, թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, երկաթուղուն զուգահեռ շարունակվում մինչեւ  թիվ 58 հենակետ եւ թեքվելով դեպի հարավ-արեւելք` հենակետ թիվ 59, ճանապարհի եզրով հասնում Երեւան-Սեւան մայրուղուն` հենակետ թիվ 60։ Այստեղից ճանապարհային հանգույցի հյուսիսային եզրով շարունակվում է դեպի հարավ-արեւմուտք` մինչեւ Հ. Աճառյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 61, շարունակվում Աճառյան փողոցով մինչեւ Առինջ գյուղի մուտքի հարավարեւմտյան եզր եւ հատում այն` հենակետ թիվ 62, որը գտնվում է երկաթգծի կամրջի եզրին եւ շարունակվելով երկաթգծի հյուսիսային եզրով մինչեւ Առինջ գյուղի Մաշտոցի 1-ին փակուղու վերջնամասը` Առինջ գյուղի կառուցապատման եզրով անցնում մինչեւ Առինջ գյուղի գերեզմանոցի հյուսիսարեւմտյան անկյունը` հենակետ թիվ 63, շրջանցում է այն հարավային պարսպով մինչեւ գերեզմանատան հարավարեւմտյան անկյունը` հենակետ թիվ 64։ Թիվ 64 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք` շրջանցելով գերեզմանոցը հարավային կողմով, հիմնարկ-ձեռնարկությունների պարիսպներով շարունակվում է մինչեւ գերեզմանոցի արեւելյան անկյունը` հենակետ թիվ 65, այնուհետեւ Աշխաբադ փողոցի երթեւեկելի մասի արեւելյան եզրով շարունակվում է դեպի հարավ` մինչեւ Գեներալ Բաբաջանյան փողոցին հատվելը`  հենակետ թիվ 66, Գեներալ Բաբաջանյան  փողոցի հյուսիսային եզրով թեքվում արեւելք եւ հասնում  հենակետ թիվ 67, նույն ուղղությամբ շարունակվում մինչեւ հենակետ թիվ 68, որը գտնվում է նույն փողոցի մայթի եզրին։ Այստեղից Առինջ գյուղի կառուցապատման եզրով շարունակվում է մինչեւ ջերմատան տարածքի հյուսիսարեւելյան անկյունը`  հենակետ թիվ 69,  թեքվում հարավ, ջերմատան պարսպին զուգահեռ  շարունակվում մինչեւ հենակետ թիվ 70, շարունակվում է մինչեւ  հենակետ թիվ 71, որը գտնվում է Սաֆարյան փողոցի եզրին։ Թիվ 71 հենակետից սահմանագիծը շարունակվում է Սաֆարյան փողոցի արեւելյան եզրով դեպի հարավ-արեւմուտք, մինչեւ հենակետ թիվ 72, թեքվելով հարավ-արեւելք` հասնում ջրատարին` հենակետ թիվ 73, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Առինջի եւ Ձորաղբյուրի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը թիվ 73 հենակետից թեքվում է դեպի արեւմուտք, ջրատարով եւ Ջրվեժի այգեգործական ընկերության հարավային սահմանով շարունակվում է հարավարեւմտյան ուղղությամբ մինչեւ Բագրեւանդի փողոցի եզրը` հենակետ թիվ 74, թեքվում հարավ  եւ Բագրեւանդի փողոցի երթեւեկելի մասի արեւելյան եզրով շարունակվում մինչեւ  հենակետ թիվ 75, որը գտնվում է Բագրեւանդի եւ Թեւոսյան փողոցների հատման անկյունում։ Այս հենակետից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք` մինչեւ հենակետ թիվ 76, այնուհետեւ անցնում  «Ռադիոէլեկտրոնիկայի» եւ «Բազալտ» գործարանների տարածքների հյուսիսային եզրով մինչեւ  ջրի կարգավորիչ ջրամբարի հյուսիսարեւելյան եզրը՝ հենակետ թիվ 77։ Թիվ 77 հենակետից թեքվում է հարավ եւ ջրամբարը շրջանցող ճանապարհով հասնում ձորակին` հենակետ թիվ 78, թեքվում է արեւմուտք, ջրամբարի հարավային սահմանով հասնում «Բազալտ» գործարանի պարիսպը` հենակետ թիվ 79, թեքվում է հարավ եւ գործարանի տարածքի արեւելյան եզրով շարունակվում մինչեւ Քոչինյան փողոց` թիվ 80 հենակետ, եւ փողոցի երթեւեկելի մասի հարավային եզրով շարունակվում մինչեւ «Մայակ» բնակելի թաղամասի կառուցապատման արեւելյան եզրը՝ թիվ 81 հենակետ։ Այդտեղից սահմանը  թեքվում է հարավ, շարունակվում մինչեւ Ջրվեժի կիրճի եզրը, կիրճի եզրով թեքվում հարավ եւ հարավ-արեւմուտք ու  Ջրվեժ գյուղի կառուցապատման արեւելյան եզրով հասնում է մինչեւ Քոչինյան փողոցի եզրը` հենակետ թիվ 83։ Այնուհետեւ նույն փողոցի հարավային եզրով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, շարունակվում սելավատար ձորակով մինչեւ «Մասիս» գործարանի տարածքի արեւմտյան անկյունը` թիվ 84 հենակետ։ Այս հենակետից թեքվում է դեպի արեւելք, անցնում «Ջրվեժ» արտադրական հանգույցի տարածքի եւ Ջրվեժ գյուղի կառուցապատման հարավային մասով մինչեւ գաջի նոր գործարան տանող ճանապարհի արեւելյան եզրը՝ թիվ 85 հենակետ, որտեղից շարունակվում է հարավարեւմտյան ուղղությամբ գաջի նոր գործարան տանող ճանապարհի հարավային եզրով  մինչեւ գործարանի տարածքի հյուսիսային եզրը, շրջանցում գործարանի տարածքը արեւելյան ուղղությամբ`  ընդգրկելով  թ.թ. 86-88 հենակետերը։  Թիվ 88 հենակետից շարունակվում է ձորակով դեպի հարավ` մինչեւ  թիվ 89 հենակետ, թեքվում է արեւելք, բարձրանում մինչեւ թիվ 90 հենակետ։ Այստեղից թեքվում է հարավ-արեւելք, հատում Երեւանը շրջանցող ճանապարհը եւ հասնում թիվ 91 հենակետ։ Թիվ 91 հենակետից  սահմանագիծը ձորակով շարունակվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ մինչեւ թիվ 92 հենակետ։ Թիվ 92 հենակետից թեքվում է դեպի հարավ-արեւելք` մինչեւ «Ցորեն» արգելավայրի տարածքի հարավարեւմտյան անկյունում գտնվող թիվ 93 հենակետ։ Այստեղից սահմանագիծը «Ցորեն» արգելավայրի հարավային եզրով շարունակվում է մինչեւ հենակետ թիվ 94, այնուհետեւ շարունակվում է հարավարեւմտյան ուղղությամբ` մինչեւ Նուբարաշենի սարավանդի հյուսիսարեւելյան եզրը` Երեւան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» հենակետ թիվ  95։

Երեւան - Արարատի մարզ

Երեւան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» թիվ 95 հենակետից սահմանն անցնում է Գառնու ջրատարի հարավարեւելյան մասով, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ, Նուբարաշենի սարահարթի արեւելյան եզրով անցնելով թիվ 96 հենակետով, շարունակվում մինչեւ թիվ 97 հենակետ։ Թիվ 97 հենակետից սահմանագիծը հատում է անձրեւատար ձորակը եւ հարավարեւմտյան ուղղությամբ շարունակվում մինչեւ Գառնու ջրատարի պոմպակայանի հարավարեւելյան անկյունը` հենակետ թիվ 98։ Թիվ 98 հենակետից սահմանագիծը, Նուբարաշենի սարահարթի հարավարեւմտյան ուղղությամբ անցնելով թ.թ. 99-100 հենակետերը, հասնում է թիվ 101 հենակետին։ Թիվ 101 հենակետից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, շարունակվում  մինչեւ  թիվ 102 հենակետ։  Թիվ 102 հենակետից թեքվում է հարավ-արեւելք` մինչեւ բլրի գագաթը` թիվ 103 հենակետ, եւ թեքվելով հարավ-արեւմուտք` շարունակվում է մինչեւ  թիվ 104 հենակետ, որն ընդհանուր է Բարձրաշեն, Ջրաշեն գյուղական համայնքների եւ Երեւան քաղաքի համար,  եւ նորից թեքվում դեպի հյուսիս-արեւմուտք` մինչեւ թիվ 105 հենակետ, որը գտնվում է թռչնաբուծական ֆաբրիկա տանող ճանապարհի հարավային եզրին գտնվող ջրավազանի մոտ։ Թիվ 105 հենակետից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք` թիվ 106 հենակետ, շարունակվում թռչնաբուծական ֆաբրիկայի հարավարեւելյան եզրով մինչեւ թիվ 107 հենակետ եւ թեքվելով դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւմուտք` բարձր լարման էլեկտրական գծերի հարավարեւմտյան եզրով շարունակվում մինչեւ թիվ 108 հենակետ։ Թիվ 108 հենակետից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորակի ջրահավաքով շարունակվում է մինչեւ Արտաշատի ջրանցքի հյուսիսարեւելյան եզրը` թիվ  109 հենակետ, որն ընդհանուր է Ջրաշեն, Նոր Կյուրին գյուղական համայնքների եւ Երեւան քաղաքի համար, եւ անցնում ջրանցքի ձախ ափով մինչեւ թիվ 113 հենակետ, որը գտնվում է ջրանցքի կամրջակի մոտ եւ ընդհանուր է Նոր Կյուրին, Նոր Խարբերդ գյուղական համայնքների եւ Երեւան քաղաքի համար։ Այս հատվածն ընդգրկում է թ.թ. 110-112 հենակետերը։ Սահմանագիծը, թիվ 113 հենակետից ջրանցքով անցնելով թիվ 114 հենակետը, շարունակվում է մինչեւ «Վիտամին» գործարանի տարածքի հարավային սահմանը` թիվ 115 հենակետ։ Թիվ 115 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք եւ Նոր Խարբերդ գյուղական համայնքի վարչական տարածքի հյուսիսային եզրի ճանապարհով հասնում է թիվ 116 հենակետին, որն ընդհանուր է Այնթապ, Նոր Խարբերդ գյուղական համայնքների եւ Երեւան քաղաքի համար։ Այնուհետեւ սահմանագիծը հատում է Երեւան-Արտաշատ խճուղին` թիվ 117 հենակետ, եւ հասնում  մինչեւ ոռոգման ջրանցքը` թիվ 118 հենակետ, այնուհետեւ ջրանցքի արեւմտյան եզրով թեքվում է դեպի հարավ եւ ջրանցքով հասնում է մինչեւ թիվ 122 հենակետ։ Թիվ 122 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք` թիվ 123 հենակետ, թեքվում է հյուսիս-արեւմուտք` թիվ 124 հենակետ, թեքվում է հյուսիս-արեւելք` թիվ 125 հենակետ։ Թիվ 125 հենակետից թեքվում է դեպի արեւմուտք, հատում է երկաթգիծը եւ հասնում  թիվ 126 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նորաբաց ճանապարհի եզրին եւ ընդհանուր է Երեւան քաղաքի, Այնթապ եւ Նորաբաց գյուղական  համայնքների համար։ Թիվ 126 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, Մասիս-Զորակ ճանապարհով  շարունակվում  մինչեւ Դարակերտ գյուղական համայնք տանող  ճանապարհի հետ հատվելը` թիվ 127 հենակետ, այնուհետեւ թեքվում հարավ-արեւմուտք` Դարակերտի ճանապարհով մինչեւ            թիվ 128 հենակետ, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Գետափնյա եւ Դարակերտ գյուղական համայնքների համար։ Թիվ 128 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս` մինչեւ Ն. Չարբախի ջրանցքի հետ հատվելը` թիվ 129 հենակետ։ Թիվ 129 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք եւ ջրանցքի հարավարեւելյան եզրով շարունակվում մինչեւ թիվ 130 հենակետ, որը գտնվում է ջրանցքի եւ ոռոգման առվի հատման մասում։ Թիվ 130 հենակետից ոռոգման առվից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք`  մինչեւ ոռոգման ջրանցքի եզրի   թիվ 131 հենակետ։ Այնուհետեւ ջրանցքով թեքվում է  դեպի հյուսիս` մինչեւ Երեւանի կեղտաջրերի մաքրման  կայանի տարածքի հարավարեւմտյան անկյունը` թիվ 132 հենակետ, շարունակվում պարսպով դեպի հյուսիս` մինչեւ պարսպի հյուսիսարեւմտյան անկյունը՝ հենակետ թիվ 133։ Այնուհետեւ թեքվելով դեպի արեւելք, ապա հյուսիս-արեւելք, անցնելով թ.թ. 134-136 հենակետերը` սահմանագիծը հասնում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքին` հենակետ թիվ 137։ Նույն փողոցի մայթի արեւմտյան եզրով սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս եւ հասնում մինչեւ թիվ 138 հենակետ, որը գտնվում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքից Գետափնյա գյուղական համայնք մտնող ճանապարհի խաչմերուկում։ Այնուհետեւ սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւելք, հասնում թիվ 139 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եւ ոռոգման առվի հատման տեղում։ Թիվ 139 հենակետից սահմանագիծը շարունակվում է ոռոգման առվով, ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ` մինչեւ թիվ 140 հենակետ, որը գտնվում է «Կարմիր բլուր» հնագիտական հողատարածքի եզրին։ Այստեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, հատում Հրազդան գետը եւ նախագծային ճանապարհի արեւմտյան եզրով շարունակվում մինչեւ Իսակովի պողոտային հատվելը`  թիվ 141 հենակետ։ Սահմանագիծը շարունակվում է  Իսակովի պողոտայի հարավարեւելյան եզրով դեպի արեւմուտք` մինչեւ  թիվ 142 հենակետ, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Արարատի մարզի Արգավանդ եւ Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար։

Երեւան - Արմավիրի մարզ

Երեւան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ եւ Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար ընդհանուր «Գ» թիվ 142 հանգուցային հենակետից սահմանագիծը հատում է Իսակովի պողոտան, շարունակվում մինչեւ Էջմիածնի ջրանցքը` թիվ 143 հենակետ, այնուհետեւ թեքվելով դեպի արեւմուտք` շարունակվում է ջրանցքի հյուսիսային եզրով, ջրի հոսանքի ուղղությամբ, մինչեւ Մերձավան գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 144 հենակետ, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Փարաքարի եւ Մերձավանի գյուղական համայնքների համար։ Այստեղից Մերձավան տանող ճանապարհի արեւելյան եզրով սահմանագիծը շարունակվում է մինչեւ թիվ 145 հենակետ։ Թիվ 145 հենակետից սահմանագիծը Մերձավան գյուղը շրջանցող ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք` մինչեւ թիվ 146 հենակետ, ապա հյուսիս-արեւմուտք` մինչեւ Այգեգինեգործության ինստիտուտի Հիդրոպոնիկայի տնտեսության հարավային սահմանը՝ հենակետ թիվ 147, այնուհետեւ արեւելյան կողմով շրջանցելով Հիդրոպոնիկայի  տնտեսությունը` պարսպի երկայնքով հասնում է հենակետ թիվ 148, որը գտնվում է Հիդրոպոնիկայի տնտեսության տարածքի հյուսիսարեւմտյան անկյունում, այնուհետեւ ճանապարհով շարունակվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ մինչեւ Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային ափը` հենակետ թիվ 149։ Այս հենակետից սահմանագիծը անցնում է Ստորին Հրազդանի  ջրանցքի հարավային եզրով արեւելյան ուղղությամբ մինչեւ թիվ 150 հենակետ, որը գտնվում է կամրջի եզրին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք` մինչեւ «Սպանդարյան» արտադրական հանգույցը շրջանցող ճանապարհը` թիվ 151 հենակետ, այնուհետեւ  Սասունիկ տանող ճանապարհի արեւմտյան եզրով հասնում է թիվ 152 հենակետին, որն ընդհանուր է Երեւան քաղաքի, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի եւ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի համար։

Երեւան - Արագածոտնի մարզ

Սահմանագծի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին հարող հատվածն սկսվում  է «Դ» թիվ 152 հանգուցային հենակետից, որը գտնվում է Սասունիկ գյուղական համայնք տանող ճանապարհի եզրին։ Սահմանագիծն այս հենակետից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արեւելք` մինչեւ ոռոգման ջրանցքը` թիվ 153 հենակետ։ Այս հենակետից սահմանագիծը  ջրանցքով թեքվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ եւ շարունակվում մինչեւ թիվ 1 հենակետ։

«Ա» թիվ 1 հենակետով ամփոփվում է Երեւանի սահմանագիծը։

Երեւանի  «Զվարթնոց»  օդանավակայանի սահմանագծի նկարագրությունը

Երեւան քաղաքի վարչական տարածքում է գտնվում  նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը` կից տրանսպորտային, արտադրական եւ պահեստային տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքներով, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը Երեւան քաղաքին կապող ճանապարհի երթեւեկելի մասն իր ճամփեզրով` Փարաքար եւ Թաիրով գյուղերի տարածքում։

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը հարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին` «Ե» (հենակետ թիվ 154) - «Զ» (հենակետ թիվ 162) եւ Արմավիրի մարզին`  «Զ» (հենակետ թիվ 162) -  «Ե» (հենակետ թիվ 154)։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.02.2009
ՀՕ-50