Armenian   Russian   English  
Դրոշի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.02.2009

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը այլ դրոշի հետ

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշը այլ դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում այլ դրոշը  իր  չափերով չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության դրոշի չափերը եւ բարձրացվել Հայաստանի Հանրապետության դրոշից ավելի բարձր:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.02.2009
ՀՕ-49