Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 18.03.2009

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի 165-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 165. Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի խախտումները

Հայաuտանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպեu նաեւ այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաuտանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաu, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաu, քան նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Արժութային հարաբերությունները կարգավորող oրենքներով եւ իրավական այլ ակտերով uահմանված այլ պահանջներ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաu, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Արժութային հարաբերությունները կարգավորող oրենքներով եւ իրավական այլ ակտերով uահմանված այլ պահանջներ կրկին չկատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաu, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Uույն հոդվածով նախատեuված իրավախախտում չի համարվում պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավաuությունների uահմաններում վերահuկողական նպատակներով իրականացվող` uույն հոդվածով նախատեuված գործողության կամ գործողությունների  կատարումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.03.2009
ՀՕ-55