Armenian      
Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2009

Հոդված 1. «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի  դեկտեմբերի 24-ի ՀՕ-72-Ն  օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին  մասի 4-րդ կետը «բոլոր» բառից հետո լրացնել «այլ» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված  հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարները համապատասխան միջոցներ են ձեռնարկում բաց եւ (կամ) փակ տարածքներում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու ուղղությամբ եւ ապահովում են դրա մասին հայտարարությունը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր կազմակերպությունները տեսանելի վայրում ապահովում են  ծխելու արգելքի մասին հայտարարություն:»:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ oրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.04.2009
ՀՕ-88