Armenian   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.04.2009

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետը «որոշման» բառից հետո լրացնել «, ուղերձի, հայտարարության» բառերով.

2) «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) ընդգրկվել Ազգային ժողովի հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.».

3) «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) ընդգրկվել խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ.1 » եւ «զ.2 » կետերով.

«զ.1) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաեւ այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.

զ.2) իր դիմումի համաձայն` ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «դ» կետի «հանձնաժողովի նիստերին, որի» բառերը փոխարինել «հանձնաժողովների նիստերին, որոնց» բառերով.

2) 1.1-րդ մասի առաջին պարբերությունից «Բացառությամբ սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի,» բառերը հանել.

3) 1.1-րդ մասի երկրորդ պարբերությունում «Աշխատակազմը» բառը փոխարինել «Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «օրաթերթերով» բառը փոխարինել ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ 3 փորձագետ, իսկ  14-ից  ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ 4 փորձագետ:»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» կետով.

«գ.1) ընդունում եւ հրապարակում է որոշումներ եւ կարգադրություններ.».

2) 1-ին մասի «է» կետի  «որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը» բառերը փոխարինել «հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման եւ գործունեության կարգերը» բառերով.

3) 1-ին մասի «ժե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժե) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը.».

4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե.1» կետով.

«ժե.1) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը.».

5) 1-ին մասի «ժզ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժզ) նշանակում եւ ազատում է Աշխատակազմի եւ նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.».

6) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ.1» կետով.

«ժզ.1) սահմանադրական դատարանում նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ.».

7) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ.1»  կետով.

«ժէ.1) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ) եւ (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության.».

8) 1-ին մասի «ի» կետը «ասուլիսների» բառից հետո լրացնել «, ճեպազրույցների» բառով.

9)  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի.1 » եւ «ի.2 » կետերով.

«ի.1) սահմանում է Ազգային ժողովի նիստերի եւ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները.

ի.2) սահմանում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի ընթացքում  հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի, ինչպես նաեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների ելույթների  հերթականության կարգը.».

10) 1-ին մասի «իա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«իա) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր եւ լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման եւ գործունեության կարգերը.».

11) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իբ» եւ «իգ» կետերով.

«իբ) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը եւ պարգեւատրման կարգը.

իգ) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով.

12) 2-րդ մասի «եւ «ի»» բառերը փոխարինել «, «ի», «ի.1» եւ «ի.2 »» բառերով.

13) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «ժ», «ժե», «ի», «իբ» եւ «ի.1» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե», «է», «ժդ.1», «ժե.1», «ժզ», «ժը», «ի.2», «իա» եւ «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «ե», «է», «ժ», «ժե», «ժե.1», «ժզ», «ժզ.1», «ի»,  «ի.1», «ի.2», «իա», «իբ» եւ «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին:»:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «բ» կետի «հեռուստատեսություն,» բառից հետո լրացնել «ինտերնետ (համացանց),» բառերով.

2) 4-րդ մասի «է» կետը «առողջապահության» բառից հետո լրացնել «, մայրության եւ մանկության» բառերով.

3) 4-րդ մասի «ը» կետը «էներգետիկա» բառից հետո լրացնել «, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների» բառերով, իսկ «ժ» կետի «բնական» բառը փոխարինել «ջրային» բառով.

4) 4-րդ մասի «թ» կետի «ֆինանսավարկային կազմակերպություններ» բառերը փոխարինել «ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային,  ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ» բառերով.

5) 8-րդ մասի «եւ օրաթերթերով» բառերը փոխարինել «եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Խմբակցության, պատգամավորական խմբի անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ.».

3) 6-րդ մասը «Խմբակցությունը» բառից հետո լրացնել «, պատգամավորական խումբը» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.

«6.1. Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն  իրավունք ունեն իր անդամին ներկայացնելու ոչ ավելի, քան երկու մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր:»:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե.1» կետով.

«ե.1) ներկայացնում է հանձնաժողովը.»:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ  մասում «Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը» բառերը  փոխարինել «Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները» բառերով:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.

«5.1. Եթե պատգամավորը երկու մշտական հանձնաժողովի անդամ է, ապա սույն հոդվածի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում նա հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեջ հաշվարկվում է միայն համապատասխանաբար գրանցմանը եւ քվեարկությանը մասնակցելու դեպքերում:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-րդ հոդվածով.

«Հոդված 30.1. Հանձնաժողովի հարցումները

Հանձանաժողովը` իր որոշմամբ, կարող է իր քննարկմանը ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, որոնք պարտավոր են`

ա) 20-օրյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան.

բ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել հանձնաժողովին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:»:

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Լսումները կազմակերպող հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:»:

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 9-րդ մասով.

«9. Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում պատգամավորների առաջարկությամբ Ազգային ժողովի գործունեությանն առնչվող  հարցերի վերաբերյալ պատգամավորների համար կարող են կազմակերպվել սեմինարներ:»:

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ. «Նիստի տեսագրությունը հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստաընկերությամբ:».

2) 4-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ. «Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:»:

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի «դ», «ե» եւ «զ» կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:» .

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Օրակարգն սպառվելուց հետո կամ հերթական նստաշրջանի գումարման օրը, ինչպես նաեւ նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկությամբ արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:»:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «նախագիծը» բառից հետո լրացնել «, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին (հիմնական զեկուցողին) եւ գլխադասային հանձնաժողով:»:

Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 8-րդ մասը «նախագիծը» բառից հետո լրացնել «, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին (հիմնական զեկուցողին) եւ գլխադասային հանձնաժողով:»:

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի «Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը» բառերը փոխարինել «Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները» բառերով.

2) 9-րդ մասի «Նախագահի, նրա լիազորած ներկայացուցչի» բառերը փոխարինել «Նախագահի, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի «եւ ավելացնում է ելույթի ժամանակը» բառերը հանել:

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասում «էլեկտրոնային կայքում» բառերը փոխարինել «պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am)» բառերով:

Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ, ռադիոընկերությամբ) Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.».

2) ուժը կորցրած ճանաչել «ե» կետը.

3) «ժա» կետի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 23. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատակազմի եզրակացությունում նշվում են oրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատաuխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որոնք ներառում են  նաեւ  սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին  համապատասխան ներկայացված այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ oրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիuի oրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը:»:

Հոդված 24. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովներին» բառերով:

Հոդված 25. Օրենքի 55-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը ««բ» ենթակետի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված եւ երեք հերթական նստաշրջանի ընթացքում չքննարկված» բառերով.

2) 4-րդ մասի «բ» կետը «զեկուցողին» բառից հետո լրացնել «եւ նրա պատասխանները» բառերով.

3) 4-րդ մասի «դ» կետը «զեկուցողին» բառից հետո լրացնել «եւ նրա պատասխանները» բառերով.

4) 5-րդ մասը լրացնել հետեւալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե Հանրապետության Նախագահը այլ լիազոր ներկայացուցիչ չի նշանակում, ապա սույն օրենքի 73-րդ, 78-րդ, 90-րդ եւ 93-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Ազգային ժողովում  Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը:».

5) 9-րդ մասի  «ա» կետի «, որը կարող է ավելացվել երեք րոպեով» բառերը հանել.

6) 9-րդ մասի «գ» կետի «7» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «, որը կարող է ավելացվել երեք րոպեով» բառերը հանել.

7) 9-րդ մասի «դ» կետում «10» թիվը փոխարինել «12» թվով:

Հոդված 26. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) հանդես գալ քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնելու մասին առաջարկությամբ եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.»:

Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասության առաջին «նիստը վարողի» բառերը փոխարինել «պատգամավորի» բառով:

Հոդված 28. Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը քննարկվում են երկու ընթերցմամբ՝ սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերին համապատասխան, եթե  հեղինակի (հիմնական զեկուցողի) եւ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված չէ, որ այդ նախագիծը պետք է քննարկվի երեք ընթերցմամբ: Այդ որոշման նախագիծը ներկայացվում է օրենքի նախագծի առաջին կամ երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսելուց առաջ եւ քվեարկվում է արտահերթ:»:

Հոդված 29. Օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովներին» բառերով, իսկ «էլեկտրոնային» բառը` «ինտերնետային» բառով:

Հոդված 30. Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում «սահմանվել,» բառը փոխարինել «սահմանվել կամ մինչեւ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալը օրենքի նախագիծը, նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը չի ընդգրկվել արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգում» բառերով:

Հոդված 31. Օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասը «որոշմամբ,» բառից հետո լրացնել «որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ,» բառերով:

Հոդված 32. Օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասի «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովներին» բառերով:

Հոդված 33. Օրենքի 79-րդ հոդվածում`

1)  2-րդ մասի «նախագիծն» բառը փոխարինել «նախագիծը պաշտոնապես նաեւ էլեկտրոնային տարբերակով» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը` իր որոշմամբ, պետական բյուջեի նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո` 10-օրյա  ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախագծի ամփոփ նկարագիրը:»:

Հոդված 34. Օրենքի 87-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «հաշվետվությունն» բառը փոխարինել «հաշվետվությունը` պաշտոնապես եւ էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունն» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4.Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը` իր որոշմամբ,  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը շրջանառության մեջ դրվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվության ամփոփ նկարագիրը:»:

Հոդված 35. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի տարեկան  ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.»:

Հոդված 36. Օրենքի 99-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այդ տեղեկանքը ուղարկվում է նաեւ պատգամավորների էլեկտրոնային հասցեներին:».

2) 3-րդ մասի «ա» կետից հանել «,  մշտական հանձնաժողովի նախագահին կամ» բառերը.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» եւ «ա.2» կետերով.

«ա.1) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է  գործուղման.

ա.2) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը.».

4) 3-րդ մասի «բ» կետը «քվեարկությունից» բառից առաջ լրացնել «բացակայելուց առաջ կամ» բառերով.

5) 3-րդ մասի «գ» կետում «30» թիվը փոխարինել «15» թվով, «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին» բառերը` «Ազգային ժողովի նախագահին» բառերով, իսկ «որոշմամբ» բառը` «կողմից» բառով.

6) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատագամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում:»:

Հոդված 37. Օրենքի 102-րդ հոդվածում`

1) վերնագրի «ծրագրերի» բառը փոխարինել «ծրագրի» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա  ժամկետում, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:»:

Հոդված 38. Օրենքի 103-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 103. Կենտրոնական բանկի  դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն  օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:»:

Հոդված 39. Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասը «ներկայացուցիչները,» բառից հետո լրացնել «Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, » բառերով:

Հոդված 40. Օրենքի 111-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Աշխատակազմը Ազգային ժողովի նստավայրում Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչին ապահովում է կահավորված եւ կապի միջոցներով հագեցված աշխատասենյակով:»:

Հոդված 41. Օրենքի 112-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել  հետեւյալ  խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

Հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռարձակումը սկսվում է այդ մասին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո` 1 ժամվա ընթացքում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռուստա(ռադիո)- հեռարձակումը, ինչպես նաեւ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ սույն հոդվածի 4-րդ կետերով նախատեսված դեպքերում տեսագրությամբ հեռարձակումն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, պետական գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցույթը հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն): Մրցույթի պայմանները, այդ թվում` հեռարձակման ժամերին, եւ սփռման տարածքին ներկայացվող պահանջները  սահմանվում են  Ազգային ժողովի նախագահի կողմից:».

3) 3-րդ մասի «բ» կետում «ժամ» բառը փոխարինել «շաբաթ» բառով.

4) 3-րդ մասի «գ» կետում «եւ պատգամավորական խմբերի» բառերը փոխարինել «, պատգամավորական խմբերի, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ գործուղման մեկնած պատգամավորների» բառերով.

5) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միեւնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին` ըստ այբբենական հերթականության (հավասար մասնակցությամբ), սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի.2» ենթակետով նախատեսված կարգով տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը:».

6) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.

«5.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների եւ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունները (ձայնագրությունները) իրականացնում են սույն հոդվածի  2.1-րդ կետով նախատեսված հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը, ռադիոընկերությունը):»:

Հոդված 42. Օրենքի 113-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը» բառերը փոխարինել «, մշտական հանձնաժողովները» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Ազգային ժողովի կողմից այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորները եւ պատվիրակությունները պարտավոր են վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում, սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով նախատեսված կարգով հանդես գալ ճեպազրույցով կամ մամուլի ասուլիսով:»:

Հոդված 43. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 14-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-ին մասով, 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով ամրագրված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2010 թվականի  հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.05.2009
ՀՕ-113