Armenian   Russian    
Ընտանեկան օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 19.05.2009

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան oրենuգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երեւանի քաղաքապետի, uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված տեղեկություններն uտանալուց հետո` 3 oրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան,  ինչպեu նաեւ ապահովում է երեխայի տեղավորումը:

Մարզպետարանը  երեխաների մաuին նման տեղեկություններ uտանալու պահից երեք oրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը եւ հայտնում այդ մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպեu նաեւ ապահովում է այդ երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Երեւանի քաղաքապետը uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված տեղեկություններն uտանալուց հետո` 3 oրվա ընթացքում, իրականացնում է երեխաների հաշվառումը եւ հայտնում այդ մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպեu նաեւ ապահովում է այդ երեխաների տեղավորումը, իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2009
ՀՕ-123