Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97-րդ հոդվածի 4-րդ մասում «հոգենյարդային հաստատություն» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպություն» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի  98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը  շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«2) hոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր  հսկողության hոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.

3) hոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:»:

Հոդված 3. Օրենսգրքի  100-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 100. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում

1. Հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր  հսկողության hոգեբուժական բաժան՟մուն՟քում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի եւ հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձեւով:

2. Հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր եւ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն:»:

Հոդված 4. Օրենսգրքի  102-րդ  հոդվածի  տեքստում  «հոգեբուժական հիվանդանոցում» բառերը փոխարինել  «հոգեբուժական կազմակերպությունում» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի  103-րդ հոդվածի 2-րդ մասում «բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի» բառերը փոխարինել «հոգեբուժական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.10.2009
ՀՕ-186