Russian    
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, եւ դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին եւ ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձեւակերպման` նույն ժամկետով եւ պայմաններով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.12.2009
ՀՕ-206