Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.11.2009

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ձեռնարկությունների, հիմնարկների,» բառերը փոխարինել «անկախ կազմակերպական-իրավական ձեւից գործատու» բառերով.

2) 1-ին մասի «ա» ենթակետը «սահմանված ձեւով» բառերից հետո լրացնել «վարել զինապարտների գրանցամատյանը,» բառերով.

3) 6-րդ մասի «ա» եւ «բ» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զորակոչիկին ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար եւ ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

բ) դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները հաշվառման կանգնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ:».

4) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել նախազորակոչիկների եւ զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Զինվորական հաշվառում իրականացնում են`

ա) զինապարտի մշտական բնակության հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատը.

բ) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը` Հայաստանի Հանրապետության մշտական հաշվառում չունեցող եւ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված զինապարտներինը:».

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.1. Նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները:

2.2. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձեւից գործատու կազմակերպություն՟ներն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է կառավարությունը:

2.3. Զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում գրառվում են զինապարտի հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ կցվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:».

3) 3-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «դ» եւ «ե» ենթակետերով.

«դ) մահացած կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացիները,

ե) ազատազրկման ձեւով պատժի դատապարտված քաղաքացիները:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Զինվորական հաշվառման եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի  իրականացման գործընթացում քաղաքացիների պարտականությունները ».

2) 1-ին մասը «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու» բառերով.

3) 3-րդ մասում՝

ա. «զինվորական հաշվառումից դուրս գալուց եւ» բառերը հանել,

բ. «եռօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշվառման (հաշվառում չունեցողը` փաuտացի բնակության) վայրի զինվորական կոմիuարիատում պարտավորագիր է ստորագրում սույն մասով նախատեսված դեպքում եւ ժամկետում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնելու վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «անցկացնելու» բառից հետո լրացնել «, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ բուժում իրականացնելու» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը «վիճակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ռազմական ավիացիոն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում՝ թռիչքային անհամապատասխանության» բառերով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Ուսումը շարունակելու համար տարկետում ստացած եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված ուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված (բացառությամբ ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումնական հաստատությունից հեռացված եւ մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հայտարարվելն ուսման վարձը վճարելու հիման վրա ուսումնառությունը վերականգնած) կամ անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած 18 տարին լրացած քաղաքացիները կորցնում են տարկետման իրավունքը եւ ենթակա են զորակոչի, եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքով տարկետում ստանալու իրավունքից:»:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «նախապատրաստում» բառը փոխարինել «կայացնում են նախնական եզրակացություն» բառերով:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում`

1) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« - սույն  օրենքով  սահմանված  դեպքերում  պարտադիր  զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները,».

3) հինգերորդ պարբերությունը «զինապարտները» բառից առաջ լրացնել «եւ 27 տարեկանը լրացած» բառերով:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Պահեստազորի շարքային կազմը

1. Պահեuտազորի շարքային կազմը բաժանվում է երկու խմբի՝ ըստ տարիքային սահմանափակման: Առաջին խմբում հաշվառվում են մինչեւ 45 տարեկան, իսկ երկրորդ խմբում՝ մինչեւ 50 տարեկան պահեստազորայինները:

2. Առաջին եւ երկրորդ խմբի պահեստազորը, ըստ զինվորական պատրաստության աստիճանի, բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորում հաշվառվում են անկախ ծառայության տեւողությունից պարտադիր զինվորական ծառայություն անցած, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետեւանքով վաղաժամկետ զորացրված քաղաքացիները, ինչպես նաեւ պատերազմի կամ մարտական գործողությունների մաuնակիցները` անկախ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքից:

Երկրորդ կարգի պահեuտազորում հաշվառվում են պարտադիր զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետեւանքով վաղաժամկետ զորացրված արական սեռի եւ զինվորական հաշվառման մեջ գտնվող իգական սեռի քաղաքացիները:

3. Առաջին եւ երկրորդ խմբերի պահեստազորի երկրորդ կարգում հաշվառված քաղաքացիները երեք ամսից ոչ պակաu ընդհանուր տեւողությամբ վարժական հավաքներ անցնելու դեպքում հաշվառվում են առաջին կարգի պահեuտազորում:»:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «անցնելը» բառից հետո լրացնել «եւ զինվորական վարժանքներ ու զորավարժություններ կանչելը» բառերով.

2) 1-ին մասի «Առաջին կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ» բառերը փոխարինել «Առաջին խմբի պահեստազորի առաջին կարգում հաշվառված պահեստազորայինները ռազմական ունակությունները կատարելագործելու եւ վերապատրաստելու նպատակով խաղաղ ժամանակ» բառերով.

3) 2-րդ մասի «Երկրորդ կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ» բառերը փոխարինել «Առաջին խմբի պահեստազորի երկրորդ կարգում հաշվառված պահեստազորայինները ռազմական ունակություններ ստանալու նպատակով խաղաղ ժամանակ» բառերով.

4) 3-րդ մասի «Առաջին խմբի պահեստազորի» բառերը փոխարինել «Առաջին եւ երկրորդ խմբերի պահեստազորի առաջին կարգում հաշվառված» բառերով.

5) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Առաջին խմբի պահեստազորում հաշվառված քաղաքացիները զինված ուժերի զորահավաքային պատրաստականության ստուգման նպատակով խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային)՝ մինչեւ 10 օր ժամկետով, կամ զորավարժությունների (զորախաղերի)՝ դրանց ամբողջ տեւողության ժամկետով:»:

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում`

ա. երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«-բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած եւ սահմանված կարգով սպայական կոչում շնորհված քաղաքացիներից,»,

բ. հինգերորդ պարբերությունը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության,» բառերով,

գ. հինգերորդ պարբերությունից հանել «որակավորման կարգով ու» բառերը,

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«-Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ սպայական կոչում ունեցող անձանցից՝ սպայական կոչումները հաշվի առնելով:».

2) 4-րդ մասը «զինվորական ծառայության» բառերից առաջ լրացնել «խաղաղ եւ պատերազմի ժամանակ» բառերով:

Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2009
ՀՕ-215