Armenian      
Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2009

Հոդված 1. «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-289 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «ռազմատրանսպորտային պարտականություն» բառերը փոխարինել «պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «է» կետը «օժանդակել» բառից առաջ լրացնել «ապահովել պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված գործընթացի իրականացումը, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «ծանր» բառից հետո լրացնել «եւ առանձնապես ծանր» բառերով, իսկ չորրորդ պարբերությունից հանել «, բացառությամբ մինչեւ 16 տարեկան երեխաներ ունեցող կին զինծառայողների,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի «բ» կետը «զինվորական» բառից առաջ լրացնել «պատերազմի ժամանակ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը

Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով սահմանվում է տրանսպորտային միջոցների օգտագործում:

Տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2009
ՀՕ-227