Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.02.2010

Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի տասնչորսերորդ պարբերությունից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի վերջին նախադասությունը հանել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու եւ օգտագործելու կարգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 3.   Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.02.2010
ՀՕ-5