Armenian      
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2010

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի աղյուսակում ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«2208  սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիների
 
 
 
 
 

ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիներ

բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի
 

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում` մաքսային արժեքի
 

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 600 դրամ

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ»

2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
 
«2402 10 00011

 2402 90 00011

սիգարներ` ծխախոտ պարունակող

սիգարներ` այլ

1000 հատ
550000 դրամ
2402 10 00012

2402 90 00012

սիգարելաներ` ծխախոտ պարունակող

սիգարելաներ` այլ

1000 հատ
15000 դրամ
2402 20 90011

2402 20 1001

2402 90 00013

սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով

սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով

սիգարետներ` այլ, ֆիլտրով

1000 հատ
5000 դրամ
2402 20 90012

2402 20 10012

2402 90 00014

սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի

սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի

սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի

1000 հատ
1400 դրամ»

3) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
 
«271011  Բենզին 1տոննա
25000 դրամ
2710  Դիզելային վառելիք մաքսային արժեք կամ 1տոննա
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար  32500 դրամ»

4) 3-րդ մասից հանել «եւ ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը.

5) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ մասով`

«6. Բենզինի  1  տոննայի  համար  սահմանված  ակցիզային  հարկի  եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ  ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար,» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ կետերի եւ 3-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.10.2010
ՀՕ-126