Armenian      
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2010

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետի «արտոնությունների գումարները» բառերը փոխարինել «արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները,  ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի երրորդ պարբերության «արտոնությունների գումարները» բառերը փոխարինել «արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները,  ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.11.2010
ՀՕ-152