Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2010

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  123-րդ հոդվածի 8-րդ մասում «մոտոցիկլետները» բառը փոխարինել «մոտոցիկլերը եւ մոտոամենագնացները (քվադրոցիկլերը)» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 123.6-րդ հոդվածով.

«Հոդված 123.6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց վարելը

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.12.2010
ՀՕ-175