Armenian      
Գույքահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2010

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ ենթակետերով.

«2.1)  ձյունագնացը.

2.2)  մոտոամենագնացը (քվադրոցիկլը).»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը «փոխադրամիջոցների» բառից հետո լրացնել «, ձյունագնացների եւ մոտոամենագնացների (քվադրոցիկլերի)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.12.2010
ՀՕ-172