Armenian   Russian    
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2010

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի  ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) «անբավարար տեսանելիություն» հասկացությունից հանել «, ինչպեu նաեւ oրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ» բառերը.

2) «մոտոցիկլետ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց: Մոտոցիկլին են հավաuարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի եւ ուղեւորների` մինչեւ 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոցները, ինչպեu նաեւ մոտոամենագնացները (քվադրոցիկլերը).».

3) «հարկադրված կանգառ» հասկացությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:».

4) «հետիոտն» հասկացության մեջ «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով.

5) «մոպեդ» հասկացության մեջ «կիլոմետր-ժամ» բառերը փոխարինել «կմ/ժ» բառով.

6) «oրվա մութ ժամանակ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«oրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի միջեւ ընկած ժամանակահատվածը.».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ավտոգնացք՝ կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).

զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների՝ վարորդը չպետք է շարունակի կամ վերuկuի շարժումը կամ կատարի որեւէ մանեւր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին uտիպել անuպաuելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «իգ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«իգ) uահմանում է ոuտիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանuպորտային միջոցների վերաuարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը.».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իէ» կետով.

«իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձեւը եւ տրման կարգը:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանuպորտային միջոցների վերաuարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենաuարքը համապատաuխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենաuարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանuպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ.2» եւ «ժէ.3» կետերով.

«ժէ.2) սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն.

ժէ.3) տեղադրում է ճանապարհային լուսացույցներ եւ նշաններ, իրականացնում  է ճանապարհային գծանշումներ.»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով.

«Հոդված 13.2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

1. Տրանuպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության uեփականությունն է:

2. Տրանuպորտային միջոցը փոխելիu (oտարելիu) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողն այն ի պահ է հանձնում տրանuպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամuվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով uահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաեւ մեկնարկային գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանuպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն oգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների oգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով uահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաեւ մեկնարկային գնի վճարմամբ:

3. Եթե մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդի հաղթողը հրաժարվում է ձեռք բերել հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը, ապա նախավճարը չի վերադարձվում, եւ նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով, իսկ աճուրդի հաղթող է ճանաչվում բարձր գին առաջարկած նախորդ մասնակիցը, որի կողմից հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում նույնպես նախավճարը չի վերադարձվում, եւ նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով: Տուժանքի գումարը կամավոր չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:

4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների oգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:

5. Տրանuպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից հետո` հինգ բանկային oրվա ընթացքում, նախավճարը վերադարձվում է աճուրդում չհաղթած մաuնակիցներին:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «եւ դրանց կցորդները» բառերը.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը լրացնել «՝ մինչեւ հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանuպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուuների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:».

4) 6-րդ մասի «Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեuված տեղում» բառերը փոխարինել «վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «առաջին մասով եւ երկրորդ մասի «ա», «դ», «ե», «զ» եւ «է» կետերով» բառերը փոխարինել «առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» եւ «ժզ» կետերով» բառերով.

2) 6-րդ մասի «առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում» բառերը փոխարինել «առաջին մասի «ա» կամ «ժա» կետում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով.

«ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ uտորին վերջույթը, դաuտակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները uահմանափակող` դաuտակի կամ ոտնաթաթի ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիuտ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:».

2) 2-րդ մասի «մոտոցիկլետների» բառը փոխարինել «մոտոցիկլերի» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի հետախուզում հայտարարում են ոստիկանության պետը (տեղակալները) կամ ոստիկանության պետի լիազորած պաշտոնատար անձինք:

5. Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ տրանսպորտային միջոցով կատարվել է իրավախախտում:»:

Հոդված 8. Օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասում «եւ «ժզ»» բառերը փոխարինել «, «ժզ» եւ «ժէ»» բառերով:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետում «մոտոցիկլետով» բառը փոխարինել «մոտոցիկլով» բառով.

2) 7-րդ մասի «զ» կետը լրացնել «, կամ ընթացքի ժամանակ ծխել» բառերով.

3) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) տրանuպորտային միջոցից դուրu նետել իրեր եւ առարկաներ:»:

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով.

2) 12-րդ մասի «տաքսու» բառը փոխարինել «մարդատար-տաքսի ավտոմոբիլի» բառերով:

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «մոտոցիկլետներով» բառը փոխարինել «մոտոցիկլերով կամ այլ մոտոտրանսպորտային միջոցներով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը եւ դրանք վարելու իրավո ւնքը

1. Մեխանիկական տրանuպորտային միջոցները բաժանվում են հետեւյալ կարգերի եւ ենթակարգերի.

1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով եւ ոչ ավելի, քան 11կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթեւ մոտոցիկլեր).

2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «A1» ենթակարգին վերաբերող տրանսպորտային միջոցների.

3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր եւ քվադրոցիկլեր.

4) «B» կարգ`

ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ

բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ

գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը.

5) «C1» ենթակարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, կամ

բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

6) «C» կարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ

բ. ինչպես նաեւ բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

7) «D1» ենթակարգ`

ա. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ

բ. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

8) «D» կարգ`

ա. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ

բ. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

9) «BE» կարգ`

ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ-ը եւ գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, կամ

բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.

10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում  12000 կգ-ը.

11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.

12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղեւորներ փոխադրելու համար, եւ որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.

13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.

14) «T» կարգ` տրոլեյբուu:

2. «C» եւ «CE» կարգերի, ինչպես նաեւ «C1» եւ «C1E» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի եւ ենթակարգերի տրանuպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղեւոր, իuկ դրանից ավելի ուղեւոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաեւ «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանuպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:

3. Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`

1) «A», «B» եւ «C» կարգերի ու «A1», «B1» եւ «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.

2) «D» կարգի եւ «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ  Հայաuտանի Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին լրացած, եւ «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանuպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

3) «BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1E» եւ «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, եւ համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի` տրանuպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

դ) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:

4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իuկ հեծանիվ եւ լծաuայլ (լծաuահնակ) վարել, ինչպես նաեւ բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անաuուններ քշել` 14 տարին լրացած անձանց:

5. Հայաuտանի Հանրապետությունում գործում են Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատաuխանող ազգային եւ միջազգային վարորդական վկայականներ:

6. Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն uտանալու պահից:

7. «A» եւ «B» կարգերի ու «A1» եւ «B1» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իuկ «C», «D», «BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» եւ «D1E» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:

8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տաuը, իuկ միջազգային վարորդական վկայականը` մինչեւ երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:

9. Տրոլեյբուu վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են տրոլեյբուu շահագործող կազմակերպությունները` տրանuպորտի եւ կապի բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով uահմանված կարգով:»:

Հոդված 13.1. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:

1.2. «A» եւ «B» կարգերի, ինչպես նաեւ «A1» եւ «B1» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական uտանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մաuնակցել նաեւ ինքնուu անձինք:».

2) 8-րդ մասը «կցորդման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների)» բառերով.

3) 11-րդ մասի առաջին պարբերությունը «տարի» բառից հետո լրացնել «` մինչեւ փետրվարի 1-ը,» բառերով.

4) 11-րդ մասի երկրորդ պարբերության «70%-ը» բառերը փոխարինել «50 տոկոսից ավելին» բառերով:

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված դեպքերում ոստիկանությունն իրավասու է վերցնելու անձի վարորդական վկայականը:»:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ նախագծման, փորձարկման եւ արտադրման փուլերում:»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները (վարորդական վկայականները) գործում են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.12.2010
ՀՕ-171