Armenian      
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2010

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-րդ հոդվածով.

«Հոդված 16.1. Հարկային պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Հարկային պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ հարկային մարմնի կողմից տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում եւ այլ փաստաթղթերում հարկային պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Հարկ վճարողի լուծարման դեպքում հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տույժերի եւ տուգանքների մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները, գերավճարները եւ գերավճարից տարբերվող գումարներն անտեսվում են:

Հարկային պարտավորությունները (այդ թվում` կանխավճարները եւ նվազագույն հարկերը) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ հարկային պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից, իսկ հաշվանցվող (նվազեցվող, պակասեցվող) գումարները` առաջին հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվով:

Որեւէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված հարկ վճարողի համար` պետական գրանցման պահից) եւ ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հարկային մարմին հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ հարկ վճարողի լուծարման, ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկների): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչեւ այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների, հաշվեկշիռների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից, հաշվեկշիռներից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ):

Հարկ վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Հարկ վճարողի կողմից միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որեւէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), որոնք չեն համարվում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ):

Մինչեւ օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հաշվետվություններ) եւ դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):

Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ) եւ դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ):»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային տեuչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենuդրությամբ uահմանված ժամկետից 2 ամuից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաեւ ստուգման ակտով)` վճարման ենթակա հարկի ընդհանուր գումարի 5 տոկոuի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային տեսչություն ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի եւ սույն օրենքի 30.1-րդ հոդվածի սահմանափակումները:»:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

Հոդված 5. Օրենքի 30.1-րդ հոդվածի վերջին նախադասության «հարկային պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող» բառերը փոխարինել «հարկային պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող»  բառերով:

Հոդված 6. Օրենքի հավելված 1-ում`

1) 3-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ կետով.

«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության բյուջեներ կատարված փաuտացի վճարումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեuակի գծով առկա հարկային պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` հարկի գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որեւէ հարկատեսակին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող տուգանքների գումարները:».

2) 4-րդ բաժնի`

ա. 4.1-րդ կետը «տույժ» բառից հետո լրացնել «եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում տուգանք, ինչպես նաեւ նույն օրենքի 28-րդ եւ 28.3-րդ հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները» բառերով.

բ. 4.2-րդ կետը «տույժերը» բառից հետո լրացնել «(տուգանքները)» բառով.

գ. 4.4-րդ կետը «տույժեր» բառից հետո լրացնել «(տուգանքներ)» բառով.

3) 10-րդ բաժնում 10.2-րդ կետի «ա» ենթակետի «28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «28-րդ եւ 28.3-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2010
ՀՕ-181