Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2010

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի 5-րդ կետի «առաջին հերթին մարվում են սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները, ապա` հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության)» բառերը փոխարինել «առաջին հերթին մարվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության), ապա սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.1-րդ հոդվածով.

«Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը

1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Պետական տուրքերի պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարներն անտեսվում են:

3. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ պետական տուրքի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):

4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են պետական տուրքերի առկա պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` տուրքի գումարները, տույժերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2010
ՀՕ-186