Armenian      
Հայաստանի փրկարար ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 77-րդ հոդվածի վերնագրից հանել «եւ կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասում «եկամտահարկ» բառը բոլոր հոլովաձեւերով փոխարինել «եկամտային հարկ» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ գլուխը եւ 112-րդ  հոդվածը:

Հոդված 4. Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասում «բազային կենuաթոշակի հիuնապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենuաթոշակի երեսունհինգապատիկի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Պարտադիր պետական ապահովագրության եւ այլ գումարների հաշվարկումն ու վճարումը կատարում է Հայաuտանի փրկարար ծառայության uոցիալական ապահովության uտորաբաժանումը` oրենքով uահմանված կարգով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-249