Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1691 -րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 169.14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 169.14. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված բառերի օգտագործումը իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն

1. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) օրենքով սահմանված բառերի կամ դրանց ածանցյալների օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը, այդ թվում` լիցենզիա (պետական գրանցում) ստանալու միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Եթե համապատասխան բառերի եւ (կամ) դրանց ածանցյալների` համապատասխան գրանցում (լիցենզիա) չունեցող անձի կողմից օգտագործումն արգելող օրենքի հրապարակման եւ ուժի մեջ մտնելու ժամկետների միջեւ ժամանակահատվածը քիչ է վեց ամսից, ապա սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը առաջանում է սույն հոդվածով նախատեսված խախտումը նշված օրենքը հրապարակվելուց վեց ամիս հետո կատարվելու (չվերացվելու) դեպքում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարումները» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածից հանել «կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ» բառերը` բոլոր հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 327.1-րդ հոդվածում «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածները` 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-264