Armenian      
Հաշվապահական հաշվառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «, արժեթղթերի շուկայում մաuնագիտացված գործունեություն իրականացնող անձանց եւ այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ» բառերը փոխարինել «անձանց մոտ, ներդրումային ընկերություններում, ներդրումային ֆոնդերում եւ ներդրումային ֆոնդի կառավարիչների մոտ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասը «վճարահաշվարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «մասնաճյուղերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի» բառերով:

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-279