Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության  2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.

«բ.1)  ներդրումային ֆոնդի կառավարիչները,».

2) 14-րդ կետը «հաշվետվություն տրամադրող անձի» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով, իսկ «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո` «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերին)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «իրենց» բառից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդին)» բառերով:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-284