Armenian      
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «(եկամտահարկին)» բառը.

2) 2-րդ մասից հանել «եւ (կամ) եկամտահարկի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «(եկամտահարկի)» բառը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 19-րդ հոդվածի  3-րդ մասից հանել «(կամ եկամտահարկի)» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-266