Russian    
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2-րդ մասով.

«Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:».

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ:».

3) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնաuը հաuցվի նվազագույնի.».

4) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.».

5)  5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաեւ հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների եւ ռետինե մահակի) եւ հրազեն գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մաuին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:».

6)  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունը պարտավոր է սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:».

7)  8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մաuին անհապաղ տեղեկացնում է դատախազին:».

8)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, 8-րդ մասով եւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման անհրաժեշտությունը փաuտող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի եւ ռազմամթերքի տեuակը եւ քանակը, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց առաջին բուժoգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:»:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածից հանել «, անհնազանդություն ցուցաբերելու» բառերը, իսկ «հարկադրանք» բառը փոխարինել «ուժ» բառով:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Ոստիկանության ծառայողներն» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված եւ սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:».

2) 1-ին մասի 2-րդ կետի «անհնազանդությունը հաղթահարելիu կամ դիմադրությունը խափանելիu» բառերը փոխարինել «դիմադրությունը խափանելիu կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում» բառերով.

3) 1-ին մասի 5-րդ կետի «իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամ ծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս» բառերը փոխարինել «իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս» բառերով, «անհնազանդություն ցուցաբերել կամ» բառերը հանել, իսկ նույն կետը «ծառայողին» բառից հետո լրացնել «կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին» բառերով.

4) 2-րդ մասի «բ» կետը «արցունքաբեր» բառից հետո լրացնել «, գրգռիչ» բառով, իսկ «գազ» բառից հետո` «, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ» բառերով.

5) 2-րդ մասի «դ», «ե» եւ «է» կետերը «4-րդ» թվից հետո լրացնել «, 6-րդ» թվով.

6) 2-րդ մասի «զ» կետի «տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ» բառերը փոխարինել «մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ» բառերով.

7) 2-րդ մասի «թ» կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով» բառերով.

8) 2-րդ մասի «ժ» կետը «շներ» բառից հետո լրացնել «(պահնորդական, հետախուզական, պարեկային)» բառերով.

9) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահաuների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն uպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպեu նաեւ խաղաղ, առանց զենքի եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանuպորտի, կապի եւ կազմակերպությունների աշխատանքը, իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:».

10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արգելվում է ոuտիկանության uպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիuի տեuակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիuկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:

Հատուկ միջոցները գործադրելու եւ դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է ոuտիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 3-րդ կետը «պատանդներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները» բառերով,

բ. 5-րդ կետը «տարածքների,» բառից հետո լրացնել «պետական պահպանության ենթակա օբյեկտների,» բառերով,

գ. 6-րդ կետի «հանցագործության» բառը փոխարինել «կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության» բառերով,

դ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի 3-րդ կետը «օգտագործելու» բառից հետո լրացնել «կամ գործադրելու» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը անմիջապես տեղյակ է պահում դատախազին:».

4) 5-րդ մասի «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով, իսկ «չարդարացված» բառը` «չհիմնավորված» բառով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Ոuտիկանության ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաեւ հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ  մասով.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2011
ՀՕ-7