Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 208-րդ հոդվածը`

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 «4. Սույն օրենսգրքի 208-րդ, 209-րդ, 210-րդ եւ 211-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով  տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման  կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության  նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

1) 1-ին  մասի «հինգ հարյուրից մինչեւ հազար» բառերը փոխարինել «հիսունից մինչեւ հինգ հարյուր» բառերով.

2) 2-րդ մասի «հազար» բառը փոխարինել «հինգ հարյուր» բառերով.

3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, եւ նույն մասը «դրամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի» բառերով.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ  մասով.

«5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ   3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածում`

1)  1-ին մասը «դրոշմանիշներով դրոշմավորված» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված» բառերով, եւ նույն մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2011
ՀՕ-11