Armenian   Russian    
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.02.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի  21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով.

2) 6-րդ կետի «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.02.2011
ՀՕ-39