Armenian      
Համայնքային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.02.2011

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`

1) 2-րդ եւ 2.1-ին մասերը «շնորհում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում» բառերով.

2) 3-րդ մասի «քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության» բառերը փոխարինել «համայնքային ծառայության համապատասխան կամ» բառերով.

3)  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:» .

4) 7-րդ մասի «եւ «ժէ» կետերով» բառերը փոխարինել «, «ժզ» եւ «ժթ» կետերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» կետը «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության «պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում» բառերը փոխարինել «պետական կամ համայնքային կառավարման ոլորտի» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «ներկայացվող» բառից հետո լրացնել «բարձրագույն կրթության եւ (կամ) աշխատանքային uտաժի եւ փորձի» բառերով.

4) 3-րդ մասը «վերապատրաստումից հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտով պայմանավորված` 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի փոփոխման դեպքի:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ եւ 11-րդ մասերում «75» թիվը փոխարինել «85» թվով:

Հոդված 4. Օրենքի 14.1-ին հոդվածում`

1) 2-րդ մասի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-ին մասով.

«2.1. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակելու դեպքում փորձաշրջան չի սահմանվում:»:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայողների վերապատրաuտումն անցկացնում են օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները:»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետը «համայնքի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների)» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» եւ «դ» կետերով.

«գ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով թեստավորում, ինչպես նաեւ թեստավորման հարցաշարերի շրջանակներում հարցազրույց անցնելուց հետո.

դ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված անձի համեմատությամբ դրական բալերի հավասար հանրագումար հավաքած, սակայն մրցույթի թեստային փուլի արդյունքներով հաղթող չճանաչված անձինք:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:»:

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միեւնույն խմբի եւ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում:»:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» կետով.

«ի) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրված համաձայնության ժամկետի ավարտից հետո պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին չհամապատասխանելը:»:

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում «համայնքի ղեկավարի որոշմամբ» բառերը փոխարինել «համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման անցկացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.02.2011
ՀՕ-53