Russian    
Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2011

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 138-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) երրորդ` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.

4) չորրորդ` պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.

5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.».

2)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) վեցերորդ` Ընկերության մասնակիցների պահանջները:».

3) 3-րդ մասի «երկրորդ» բառը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով, ինչպես նաեւ «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.03.2011
ՀՕ-60