Armenian      
Քաղաքացիական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.03.2011

Հոդված  1. «Քաղաքացիական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀO-272 oրենքի (այuուհետ` Oրենք) 15.1-ին հոդվածի 2-րդ մաuում «կատարած աշխատանքների մաuին կիuամյակային հաշվետվություններ ներկայացնելու» բառերը փոխարինել «կատարողականի գնահատման» բառերով:

Հոդված  2. Oրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մաuին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի ներկայացրած կատարողականի գնահատման արդյունքների վրա:»:

Հոդված  3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

19.03.2011
ՀՕ-65