Armenian      
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.04.2011

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 3-րդ հոդվածն առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից (մասնակիցներից) յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես առանձին հարկ վճարող:

Համատեղ գործունեության պայմանագրով գործող  սուբյեկտների (մասնակիցների) գործունեությունը համարվում է գյուղատնտեսական արտադրություն, եթե նրանց գործունեության արդյունքում արտադրված արտադրանքի 90 տոկոսը գյուղատնտեսական արտադրանք է: Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում «Եկամտահարկի մասին»  Հայաստանի  Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արտադրանքը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.05.2011
ՀՕ-126