Վարկային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 15.04.2011

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 29-ի ՀO-359-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «շուկայում մաuնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով, իսկ «ներդրումային ընկերությունների,» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում 3-րդ մասի «բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ներդրումային ընկերությունների» բառերը փոխարինել «բանկերի եւ վարկային կազմակերպությունների» բառերով:

Հոդված 3. Օրենքի  8-րդ հոդվածում`

1)  1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) թողարկել արժեթղթեր, ինչպես նաեւ իր հաշվին եւ իր անունից արժեթղթերով գործարքներ կատարել.».

2) 1-ին մասի «ե» կետից հանել «, պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, բրոքերային, գործակալական, ենթապահառուական)» բառերը.

3)  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  3.1-ին մասով.

«3.1. Վարկային կազմակերպություններին արգելվում է մատուցել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված ներդրումային կամ 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ոչ հիմնական ծառայությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված գործառնությունների: Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել վարկային կազմակերպությունների կողմից արժեթղթերով գործարքներ կատարելու համար:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված վարկային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.05.2011
ՀՕ-132