Armenian      
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.05.2011

Հոդված 1.  «Հաստատագրված  վճարների  մասին»  Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ը», «ժ», «ժե», «ժը» եւ «ի» ենթակետերը, ինչպես նաեւ 4.1-ին, 9-րդ, 11-րդ, 16-րդ եւ 16.1-ին գլուխներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, «ժե», «ժը», «ի»» բառերը:

Հոդված 3. Օրենքի 36.7-րդ հոդվածի 2-րդ մասում ««գ», «ե», «ժը» եւ (կամ) «ի» ենթակետերով» բառերը փոխարինել ««գ» եւ (կամ) «ե» ենթակետերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոկանգառների վրա, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.05.2011
ՀՕ-148