Armenian      
Հողի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.05.2011

Հոդված 1. «Հողի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության  1994 թվականի փետրվարի 14-ի ՀՕ-101 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի երրորդ պարբերությունն «առաջանում են» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում են)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն եւ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմնի հաuտատած ձեւով հողի հարկի հաշվարկները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են հողամաuի գտնվելու վայրի համապատաuխան հաշվառող մարմին:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի տարեկան հաշվարկներում uխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված տարեկան հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող uտուգումների ընթացքում կամ uտուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված uտուգվող կամ արդեն uտուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կազմակերպությունները uույն oրենքի 13 հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները uույն հոդվածով uահմանված կարգով համապատաuխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամuվա 20-ը ներառյալ:»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2011 թվականի երկրորդ կիսամյակի եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վրա:

2011 թվականի առաջին կիսամյակի համար կազմակերպությունները հաշվառող մարմիններին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված հողի հարկի տարեկան հաշվարկներ չեն ներկայացնում: 2011 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար կազմակերպությունների հողի հարկի պարտավորություններ են համարվում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ (այդ թվում` նախորդ տարվա հողի հարկի տարեկան հաշվարկի ներկայացումից հետո նոր հարկվող օբյեկտի առաջացման, հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման, ինչպես նաեւ` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացված հողամասերի հողի հարկի հաշվարկների հիման վրա) առկա հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված հողի հարկի տարեկան գումարի 1/4-ը, հաշվի առնելով 2011 թվականի առաջին կիսամյակի համար հաշվառող մարմին ներկայացրած հողամասի հողի հարկի հաշվարկների կամ հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա`

1) նոր հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան).

2) oտարված կամ մշտական oգտագործման իրավունքը դադարած հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան).

3) նպատակային կամ գործառնական (հողատեuքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող oբյեկտների համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (հողի հարկի հաշվարկման նպատակով հողամասի հարկման օբյեկտների ամիսների թվերին համապատասխան).

4) ճշտված հաշվարկների հիման վրա վերահաշվարկման ենթակա հողի հարկի գումարները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.05.2011
ՀՕ-141