Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 26.05.2011

Հոդված 1. «Տեղական  ինքնակառավարման  մաuին»  Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք)  18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «մեկ այլ» եւ «կամ ավագանու անդամ» բառերը հանել:

Հոդված  2. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, լինել ավագանու անդամ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 1-ին մաuը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ   8-րդ կետով.

«8) Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առանձնացնելու մասին:».

2)  լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 2.2-րդ կետով.

«2.2) վերացնում է Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները:»:

Հոդված  5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.06.2011
ՀՕ-167