Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Քաղաքացիական կացության ակտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2011

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Երեւան քաղաքում ամուսնության» բառերը փոխարինել «Ամուսնության» բառով։

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գտնվող» բառը հանել.

2) 1-ին մասի «բ» կետի «մշտապես ապրող» բառերը փոխարինել «գտնվող» բառով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի  16-րդ  հոդվածի  4-րդ  մասը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ապա ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթղթի հետ ներկայացվում է նաեւ փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը։»։

Հոդված 6. Օրենքի  17-րդ  հոդվածի  4-րդ  մասը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա։»:

Հոդված  7. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը եւ ոչ ուշ, քան երեք ամիսը։ Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներ են`

1) ամուuնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.

2) ամուuնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).

3) ամուuնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

4) ամուuնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.

5) Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, oտարերկրյա պետությունում մշտապեu բնակվող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուuնության դեպքում ամուuնացողների կամ նրանցից մեկի` Հայաuտանի Հանրապետության տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում.

6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Uույն հոդվածի 1-ին մասում նշված հարգելի պատճառները պետք է հաuտատված լինեն համապատաuխան փաuտաթղթերով (կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան եւ հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Հայաuտանի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ):

1.2. Ամուuնության պետական գրանցման ժամկետը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաեւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությամբ:»:

Հոդված 8. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 10. Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասից «գտնվող» բառը հանել:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.06.2011
ՀՕ-181