Armenian   Russian    
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ գլխում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը եւ դրա հիման վրա  որոշում է կայացնում  դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների թվաքանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով: Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակի հաշվարկը կատարվում է քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող թվաքանակի հաշվարկով: Վճռաբեկ դատարանի նախագահը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 10-ը հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի hամալրման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 16» բառերը փոխարինել «դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 30 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 117-րդ հոդվածի  2-րդ մասում`

1) առաջին նախադասությունը «ցուցակի» բառից հետո լրացնել «համապատասխան բաժնի»  բառերով.

2) երրորդ նախադասության «Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի 10 ձայնի իրավունք» բառերը փոխարինել   «Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակին հավասար ձայնի իրավունք» բառերով.

3) հինգերորդ նախադասության «10 ձայնից» բառերը փոխարինել «Անհրաժեշտ թեկնածուների քանակից» բառերով.

4) վեցերորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  «Քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած անձանց ցուցակ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «դատախազների, փաստաբանների եւ քննիչների» բառերը.

2)  2-րդ  մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ եւ 6-րդ մասերի «եւ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով.

4) 5-րդ մասի առաջին նախադասությունը «ցուցակի» բառից հետո լրացնել «համապատասխան բաժնի» բառերով.

5)  7-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կամ փաստաբան կամ դատախազ կամ քննիչ» բառերը, «137-րդ հոդվածի 1-ին մասի» եւ «138-րդ հոդվածի 1-ին մասի» բառերից հետո` «2-րդ կամ» բառերը, իսկ նույն նախադասության «կետերով» բառը փոխարինել «կետով» բառով.

6) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «մասնագիտացված առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտացման»  բառերով.

2) 2-րդ  կետը «(բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց)» բառերից հետո լրացնել «եւ ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում» բառերով.

3) 3-րդ կետի առաջին նախադասությունը  «պաշտոնում»  բառից հետո լրացնել «եւ ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում» բառերով.

4) 4-րդ կետի «սույն օրենսգրքի» բառերից հետո հանել  «118-րդ հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն փաստաբաններին, դատախազներին եւ քննիչներին, ովքեր ավարտել են ուսուցման ծրագիրը Դատական դպրոցում, ինչպես նաեւ սույն օրենսգրքի» բառերը.

 5) 5-րդ կետի առաջին նախադասությունը «առաջարկում է» բառից հետո լրացնել «թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝»  բառերով.

6) 5-րդ կետի երրորդ նախադասությունը «ավարտած» բառից հետո լրացնել «եւ թափուր տեղին համապատասխան մասնագիտացման» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 123-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը «նույն տարվա» բառերից հետո լրացնել «եւ թափուր տեղին համապատասխան մասնագիտացման» բառերով.

2) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը «դպրոցի շրջանավարտների» բառերից հետո լրացնել «թափուր տեղին համապատասխան մասնագիտացման» բառերով.

3) 10-րդ մասի «Եթե» բառը փոխարինել «Սույն օրենսգրքի 122-րդ  հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե» բառերով, իսկ նույն մասը «մերժված,» բառից հետո լրացնել «թեկնածությունների ցուցակում գտնվելու դեպքում» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին։»:

Հոդված 9. Օրենսգրքի 128-րդ, 129-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 133-րդ, 134-րդ եւ 183-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 10. Օրենսգրքի 136-րդ հոդվածում 2-րդ մասի 2-րդ կետը «ցուցակը» բառից հետո լրացնել «` քրեական մասնագիտացման ու քաղաքացիական եւ վարչական մասնագիտացման բաժիններով» բառերով։

Հոդված 11. Օրենսգրքի 137-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի առաջին նախադասության «հինգ» բառը փոխարինել «չորս» բառով.

3) 7-րդ մասի «6» թիվը փոխարինել «5» թվով։

Հոդված 12. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ցուցակում» բառը փոխարինել «ցուցակի համապատասխան բաժնում» բառերով.

2) 1-ին  մասի 1-ին  կետի  «վերաքննիչ»  բառը  փոխարինել «համապատասխան մասնագիտացման վերաքննիչ» բառերով.

3)  1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի առաջին նախադասության «ցուցակը» բառը փոխարինել «ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը» բառերով, «ցուցակում» բառը՝ «ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում» բառերով, «երկու» բառը՝ «չորս» բառով.

5)  6-րդ մասի առաջին նախադասության «3» թիվը փոխարինել «5» թվով:

Հոդված 13. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրումն առաջին ատյանի վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնին կարող է հավակնել ցանկացած դատավոր։ Այս դեպքում թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է  սույն Օրենսգրքի  125-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան։

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, դատավորների թեկնածությունների ցուցակում, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք դիմում են ներկայացնում Արդարադատության խորհուրդ` ցուցակի իրենց նախընտրած համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու համար։

4. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածուների դիմումները ստանալու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հաստատում է թեկնածուների ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով։

5. Արդարադատության խորհուրդը վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց դիմումները ստանալու  ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հաստատում է վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով։

6. Դատավորների ծառայողական առաջխաղացման եւ  դատավորների թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհրդի կողմից կազմվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում է Հանրապետության Նախագահի հաստատմանը։

7. Հանրապետության Նախագահի կողմից դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը եւ  դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու պահից նախկին ցուցակները ճանչվում են ուժը կորցրած:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2011
ՀՕ-211