Գովազդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2011

Հոդված 1. «Գովազդի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 oրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի իններորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված  2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արգելվում  է  ռադիոհեռուuտատեuային  հաղորդման  ընթացքում հեռարձակել  գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր 00.00 ժամից:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների եւ Հանրային հեռուստառադիոընկերության հոգեւոր-մշակութային ուղղվածության հեռուստաալիքի կողմից, բացառությամբ վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ներառված գովազդի:».

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը  համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2011
ՀՕ-205