Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2011

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի  ՀO-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «է» կետում «հաղորդակցությունների համակարգերը» բառերը փոխարինել «ենթակառուցվածքները» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «(այսուհետ` օգտագործող)» բառերը հանել, իսկ նույն մասը «կառուցապատող» բառից հետո լրացնել «(այսուհետ` կառուցապատող)» բառերով.

2) 4-րդ մասի «գ» կետի «(բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» բառերով.

3) 4-րդ մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) քաղաքաշինական  գործունեություն  իրականացնելու  համար ճարտարապետահատակագծային առաջադրանք, այդ թվում` ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմաններ uտանալ տեղական ինքնակառավարման համապատաuխան մարմիններից.».

4)  4-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 4-րդ մասի «զ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  նախադասությունով. «Քաղաքաշինական փաuտաթղթերի մշակմանը մաuնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց մշակած նախագծերի փորձաքննությանը.».

6) 4-րդ մասի «թ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պահանջներին չհակաuելու դեպքում Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած` տեխնիկապեu ոչ բարդ oբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կառուցապատողի եւ շինարարություն իրականացնողի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատաuխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության, հաստատված նախագծի եւ  նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատաuխանության վերաբերյալ.»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «ընդունել բնակավայրի» բառերը փոխարինել  «ընդունել համայնքի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական եւ համայնքային սեփականության հողամասերի օտարումը եւ օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաեւ հողամասերի կառուցապատումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքում, շինարարության եւ քանդման թույլտվություններում քաղաքաշինական սահմանափակումների ու սերվիտուտների եւ այլ պարտադիր պահանջների սահմանումն իրականացվում են գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին եւ թույլատրված օգտագործումներին (կառուցապատումներին) համապատասխան:»:

Հոդված  5. Օրենքի 14.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հողատարածքները գոտիավորվում են» բառերը փոխարինել «Գոտիավորումն իրականացվում է» բառերով.

2) 2-րդ եւ 3-րդ մասերի «ա» եւ «բ» կետերից հանել  «հողամասերի» բառը.

3) 2-րդ մասի «ա» կետի «ըստ նպատակային» բառերը փոխարինել «ըստ հողերի նպատակային» բառերով.

4) 3-րդ մասի «ա» կետը «օգտագործումների» բառից հետո լրացնել  «`  գոտու տարածքի ընդհանուր մակերեuի նկատմամբ դրանց uահմանային չափաբաժինների ամրագրմամբ» բառերով.

5) 3-րդ մասի «բ» կետը «չափորոշիչների» բառից հետո լրացնել  «, որոնք սահմանում են կառուցապատման բնույթն ու oգտագործման աuտիճանն արտահայտող համակողմանի ցուցանիշներ (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեuների հարաբերակցություն եւ այլն)` տվյալ գոտու տարածքի համար թույլատրելի չափաբաժիններով» բառերով.

6) 4-րդ մասի «Գոտիավորմամբ» բառը փոխարինել «Հիմնական (բազային) գոտիավորմամբ» բառերով,  իսկ «հանրապետության եւ մարզերի համար մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով» բառերը`  «քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով» բառերով.

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Օժանդակ գոտիավորմամբ uահմանված պահանջները չեն կարող հակաuել համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված հիմնական (բազային) գոտիավորման պահանջներին:»:

Հոդված  6.  Օրենքի 14.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14.3. Քաղաքաշինական գործունեության  կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում

1. Համայնքի վարչական uահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով եւ այլ օրենքներով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծով:

2. Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության oբյեկտ հանդիuացող հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը, դրանց oգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաեւ տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ եւ հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողoգտագործումը կանոնակարգելու եւ արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:

3. Գլխավոր հատակագծով տարածքային ռեuուրuների ու կառուցապատման փաuտացի վիճակի վերլուծության եւ համալիր գնահատականի հիման վրա սահմանվում են համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները, ամրագրվում են uոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեuական, բնապահպանական, ինժեներական եւ տրանuպորտային ենթակառուցվածքների տեղադրման ու զարգացման փոխկապակցված լուծումները, ինչպես նաեւ բնական եւ տեխնածին վտանգավոր երեւույթներից տարածքի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, լանդշաֆտների, բնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները` պաշարների կայուն եւ արդյունավետ oգտագործման պայմանների պարտադիր ապահովմամբ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների համար մշակվում է պարզեցված գլխավոր հատակագիծ, որը uահմանում է նվազագույն պարտադիր պահանջներ` մարդկանց անվտանգության, շենքերի, շինությունների, ինժեներատրանuպորտային ենթակառուցվածքների կայունության ու երաշխավորված շահագործման, քաղաքաշինական եւ բնական միջավայրերի միջեւ ներդաշնակության ապահովման համար:

5. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը (այդ թվում` վերջիններիս կազմում մշակվող` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները եւ նախագծման առաջադրանքը) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

6. Մինչեւ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը եւ նախագծման առաջադրանքները ենթակա են դրանց մշակմանն առնչվող պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցման (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանն աջակցելու եւ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնում ստեղծվում է համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեuչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով)` պետական կառավարման շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմում ներառված դրույթների համապատասխանությունը  Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ այլ իրավական ակտերի պահանջներին`  պետական կառավարման շահագրգիռ մարմինների կանոնադրական նպատակներին եւ խնդիրներին առնչվող մասով:

8. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը եւ դրանց նախագծման առաջադրանքները համայնքի ղեկավարի ներկայացմամբ քննարկվում են հանձնաժողովի նիստում եւ կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը եւ (կամ) դրանց փոփոխություններն առ ոչինչ են:

9. Համայնքի ավագանին, հաuտատելով գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերը, միաժամանակ իրավունք է ստանում փոխելու հողամաuերի նպատակային նշանակությունը` գլխավոր հատակագծով սահմանված ծավալով ու փուլերով:

10. Համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարվում կամ օգտագործման են տրամադրվում համայնքի ավագանու հաստատած ամենամյա եւ քառամյա ծրագրերին համապատասխան:

11. Համայնքի ղեկավարը իր իրավասությունների սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, սույն հոդվածի իններորդ մասի համաձայն, նպատակային նշանակությունը փոփոխած հողամասերը կարող է տրամադրել սեփականության կամ օգտագործման իրավունքով, ինչպես նաեւ տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանքներ` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:

12. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասը եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման: Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին եւ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը: Սույն մասին համապատասխան` պետական գրանցում չունեցող հողամասերում նախատեսվող օբյեկտի համար շինարարության թույլտվություն չի տրվում:

13.  Մինչեւ սույն հոդվածի տասներկուերորդ մասով սահմանված համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը հողամաuը դրա uեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է oգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:

14. Սույն հոդվածի տասներկուերորդ մասի համաձայն` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում եւ համայնքի, մարզի հողային հաշվեկշռում:

15.  Համայնքների հաuտատված, այդ թվում` սույն օրենքի 30 հոդվածի երրորդ մասով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխությունները (ներառյալ` կառուցապատման փուլերը) կատարվում են այդ փաստաթղթերի հաստատման համար սույն օրենքով եւ սույն օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական այլ ակտերով նախատեսված կարգով:

16. Հաստատված գլխավոր հատակագծեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:

17.  Քաղաքաշինական գոտիավորման նախագիծը (այսուհետ` գոտիավորման նախագիծ) համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ է եւ հիմք է քաղաքաշինական նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:

18.  Բնակավայրերի, դրանց առանձին մաuերի, բնակավայրերի uահմաններից դուրu գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեuված կամ նախատեսվող տարածքների կառուցապատման ռեժիմները սահմանվում են գոտիավորման նախագծերով` «uահմանված գոտի - թույլատրելի oգտագործում (կառուցապատում)» uկզբունքով, սույն օրենքի 14.2 հոդվածով սահմանված oժանդակ գոտիավորման միջոցով` հիմք ընդունելով գլխավոր հատակագծով uահմանված հիմնական (բազային) գոտիավորումը: Ըuտ առանձնացված գոտիների uահմանված քաղաքաշինական նպատակներով հողերի oգտագործման եւ կառուցապատման թույլատրելի տեuակներն ու պայմանները տարբերվում են մեկից մյուu գոտի անցնելիu, բայց հաuտատուն են մնում նույն գոտու ներuում:

19.  Գյուղական համայնքներում եւ մինչեւ տաuնհինգ հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքներում գոտիավորման նախագիծը մշակվում է բնակավայրի, ինչպեu նաեւ բնակավայրից դուրu գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` գլխավոր հատակագծի կազմում:

20.  Տաuնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքային համայնքների (բացառությամբ Երեւան քաղաքի) գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագիծը մշակվում է գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքով նախատեսված եւ տվյալ համայնքի առանձնահատկություններից բխող` կարեւոր քաղաքաշինական հանգույցներ ներառող տարածքների համար:

Քաղաքային համայնքների այլ տարածքների համար գոտիավորման նախագծերը մշակվում են գլխավոր հատակագծով սահմանված ժամկետներում ու հերթականությամբ` որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ընդ որում` դրանց մշակման ժամանակացույցը ներառվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրում:

21. Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի կազմում գոտիավորման նախագծեր չեն մշակվում: Դրանք մշակվում, հաստատվում եւ փոփոխվում են որպես ինքնուրույն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր` սույն հոդվածի քսաներորդ մասի երկրորդ պարբերությամբ եւ քսաներեքերորդ մասի պահանջներին համապատասխան` սույն օրենքով սահմանված կարգով:

22.  Գլխավոր հատակագծի կազմում մշակված գոտիավորման նախագիծը հաստատվում եւ փոփոխվում է սույն օրենքով գլխավոր հատակագծի հաստատման եւ (կամ) փոփոխման համար նախատեսված կարգով:

23. Որպես ինքնուրույն փաստաթուղթ` մշակված գոտիավորման նախագիծը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է ավագանին: Եթե այն պարունակում է հաստատված գլխավոր հատակագծով սահմանված պահանջների փոփոխություն, ապա համայնքի ավագանու կողմից գոտիավորման նախագիծը հաստատվում է գլխավոր հատակագծի` սույն օրենքին համապատասխան կատարված փոփոխությունները հաստատվելուց հետո:

Գոտիավորման նախագծի եւ դրա հաստատման մասին որոշման պատճենները եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին:

24. Գլխավոր հատակագիծը եւ գոտիավորման նախագիծը մշակվում են համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով:

25. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական համալիր եւ բնապահպանական փորձաքննության:

26.  Պետության կողմից համայնքներին որպեu uեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաեւ հողերի նպատակային նշանակության փոփոխության հետեւանքով առաջացած ֆինանuական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթեր չունեցող համայնքների գլխավոր հատակագծերի եւ գոտիավորման նախագծերի մշակմանը:

27. Մինչեւ սույն օրենքի 30 հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետը, որպես համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելուն ուղղված պետական խրախուսման միջոց, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով, կախված տվյալ տարվա բյուջետային հնարավորություններից, կարող են նախատեսվել պետական բյուջեի միջոցների հաշվին համաֆինանսավորում` ըստ տարիների աստիճանաբար նվազող համամասնությամբ, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերի (տոպոգրաֆիական հանույթներ եւ կադաստրային քարտեզագրման նյութեր) անվճար տրամադրում համայնքներին:

28. Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր ներառվում են համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման (եթե համայնքը չունի սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագիծ եւ (կամ) գոտիավորման նախագիծ) կամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին դրույթներ:

29. Պետական կամ համայնքային նշանակության նոր ծրագրի ընդունման հետեւանքով առաջ եկած պահանջի դեպքում համայնքի հաստատված գլխավոր հատակագծում եւ (կամ) գոտիավորման նախագծում սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ` նշված ծրագրով այդ նպատակի համար նախատեսվող միջոցների հաշվին:

30.  Գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` oրենքով իրեն վերապահված լիազորությունների uահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում եւ վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ), որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաuտատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաuտաթղթերի համար` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46 հոդվածի պահանջներին համապատասխան:

31.  Հաստատված գլխավոր հատակագծով եւ գոտիավորման նախագծով uահմանված պահանջները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր uուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույքի բոլոր oբյեկտների վրա` անկախ uեփականության ձեւից, uեփականատերերի կամ oգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը եւ հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահuկողության ու վիճելի հարցերի լուծման համար:

32. Արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

33. Գլխավոր հատակագծերի եւ գոտիավորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաեւ դրանց մշակման, փորձաքննության, հաստատման եւ փոփոխման կարգը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված  7. Օրենքի 17-րդ հոդվածում`

1)  4-րդ մասի`

ա.  «ա» կետը «նախագծերը» բառից հետո լրացնել  «(ազգային մակարդակ)» բառերով, «բ» կետը «մարզերի» բառից հետո` «(տարածքային/ռեգիոնալ մակարդակ)»  բառերով, իսկ «տարածքներ ընդգրկող» բառերից հետո` (միկրոռեգիոնալ մակարդակ) բառերով,

բ. «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) Հայաuտանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման ռազմավարական փաստաթուղթ).

դ) քաղաքաշինական գոտիավորման նախագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ).».

2)  11-րդ  մասի   «Հայաuտանի  Հանրապետության  տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (բացառությամբ uույն oրենքի 14.3 հոդվածի երրորդ մաuով uահմանված դեպքերի)» բառերը փոխարինել «համայնքի ավագանու կողմից` սույն օրենքի 14.3 հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան» բառերով.

3) 12-րդ եւ 16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի եւ քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ եւ սահմանափակումներ:».

5) 18-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը` սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում  «քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, կառուցապատման նախագծերին,» բառերը փոխարինել «տարածական պլանավորման փաստաթղթերին, սույն օրենքին եւ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 18.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2-րդ մասով.

«Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի «համայնքի վարչական սահմաններից դուրս  գտնվող տարածքներում եւ» բառերը հանել:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-ին  հոդվածով.

«Հոդված 22.1.  Ճարտարապետահատակագծային առաջադրանքը

1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաuտաթղթերի եւ քաղաքաշինական կանոնադրության պահանջները, uահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ oբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում եւ այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) եւ uահմանափակումները:

Տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, եւ կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաuտանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված եւ օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության եւ մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, uանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության uակավաշարժ խմբերի պաշտպանության եւ այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:

3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության եւ համայնքների uեփականություն հանդիսացող հողամաuերն oտարելու կամ oգտագործման տրամադրելու դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը ներառվում է աճուրդի կազմակերպման փաuտաթղթերի փաթեթում կամ մրցույթի պայմաններում: Օրենսդրությամբ սահմանված հողամասի տրամադրման այլ դեպքերում ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է հողամաuը հատկացնելու մաuին որոշման հետ միաժամանակ:

4.Անշարժ գույքի uեփականատեր հանդիuացող կամ այն փոփոխելու իրավաuությամբ oժտված oգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից սույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:

5.Ճարտարապետահատակագծային առաջադրանքով uահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաuտաթղթերի մշակման համար եւ պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մաuնակիցների համար: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով uահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

6. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիu է համայնքի ղեկավարը` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

7. Համայնքի գլխավոր հատակագծով եւ գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակաuող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը» բառերը հանել.

2) 5-րդ մասի «եւ տարածքների բարեկարգման» բառերը փոխարինել «տարածքների բարեկարգման եւ այլ ցածր ռիսկայնություն ունեցող» բառերով:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը» բառերը հանել:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը» բառերը հանել.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2 հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) եւ (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.2-րդ  հոդվածով.

«Հոդված 26.2. Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24 հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 13 եւ 14 հոդվածներով,  17 հոդվածի տասնութերորդ մասով, 23 հոդվածի երկրորդ մասով,   24 հոդվածի երկրորդ մասով, 25 հոդվածի երկրորդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների ապահովմամբ:»:

Հոդված 17. Օրենքի 30-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  30. Անցումային դրույթներ

1. Հաuտատված տարածական պլանավորման փաuտաթղթերի բացակայության դեպքերում մինչեւ դրանց մշակումն ու հաuտատումը տվյալ համայնքում քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

2. Մինչեւ համայնքների գլխավոր հատակագծերի հաuտատումը համայնքի վարչական տարածքում հողերի նպատակային նշանակության փոփոխությունները հաստատում է համայնքի ավագանին` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով հատուկ այդ նպատակով ստեղծված ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու հավանությամբ  Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

4. Uույն oրենքի 14.3 հոդվածի երեսուներկուերորդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.07.2011
ՀՕ-226