Համահայկական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 23.06.2011

Հոդված 1. «Համահայկական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-30-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 6-րդ հոդվածի   3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Համահայկական բանկը`

1) կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում, պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրաված միջոցների չափը պետք է ավելի լինի  100 միլիոն Հայաuտանի Հանրապետության դրամից.

2) չի վարում հաշիվներ եւ չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը).

3) տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ (կամ)  ներդրումներ:»:

Հոդված 2.   Oրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը «գործադիր» բառից առաջ լրացնել «գլխավոր» բառով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ (կամ)  անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

11.07.2011
ՀՕ-215