Armenian      
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2011

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել պետական լիազորված մարմնի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի, հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի աշխատակիցների խրախուսման եւ (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձեւավորման եւ օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի խրախուսման եւ (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին եւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի աշխատակիցների խրախուսման եւ դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի ղեկավարի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի ղեկավարի սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

01.12.2011
ՀՕ-278