Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2011

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի  ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «19.2» թվից հետո լրացնել «, 19.4» թվով:

Հոդված 2.   Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.4-րդ հոդվածով.

«Հոդված 19.4.  Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության  տրամադրման  համար պետական տուրքի դրույքաչափերը
 
1) ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
3) շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի եւ բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
4) գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
5) մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
5000-ապատիկի չափով
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
7) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի
10-ապատիկի չափով
8) ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի
10-ապատիկի չափով»

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.12.2011
ՀՕ-282