Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.11.2011

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ կետերով`
 
«1.1.   Հայաստանի Հանրապետության քաղաքացու
կենսաչափական տվյալներ  պարունակող 
էլեկտրոնային անձնագիր տալու համար
բազային տուրքի
25-ապատիկի չափով
1.2.  Նույնականացման քարտի տրամադրման համար բազային տուրքի
3-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.4-րդ կետի «բազային տուրքի 5000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի  1000-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 3. Օրենքի  20-րդ հոդվածի 15-րդ կետի «բազային տուրքի տասնապատիկի չափով» եւ «բազային տուրքի 20-պատիկի չափով» բառերը փոխարինել համապատասխանաբար «բազային տուրքի 30-պատիկի չափով» եւ «բազային տուրքի 60-պատիկի չափով» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44-47-րդ կետերով`
 
«44. Թվային տախոգրաֆի`
ա) վարորդի քարտը տալու համար բազային տուրքի
50-ապատիկի չափով
բ) կազմակերպության քարտը տալու համար բազային տուրքի
70-ապատիկի չափով
գ) արհեստանոցի քարտը տալու համար բազային տուրքի
70-ապատիկի չափով
45. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր
բեռներ կամ չվնասազերծված տարաներ 
փոխադրելու թույլտվություն տալու համար
բազային տուրքի
10-ապատիկի չափով
 46. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադողներին
Տրանսպորտի նախարարների
եվրոպական կոնֆերանսի անդամ
պետությունների միջեւ անսահմանափակ
քանակով երթեր կատարելու իրավունք
տալու համար`
ա) 6 շաբաթ ժամկետով բազային տուրքի
5-ապատիկի չափով
բ) 1 տարի ժամկետով բազային տուրքի
20-ապատիկի չափով
47. Հայաստանի Հանրապետության
բեռնափոխադրողներին  ավտոմոբիլային
փոխադրումների մասին միջազգային
համաձայնագրերով սահմանված մեկանգամյա
փոխադրման իրավունք տալու համար
բազային տուրքի
5-ապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին կետով`

«15.1. ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի արտահանման սերտիֆիկատ տալու համար
 յուրաքանչյուր անգամ արտահանվող հանքաքարի տվյալ ծավալում մետաղի պարունակության եւ դրա միջազգային շուկայական միջին գնի հիման վրա հաշվարկված արժեքի  3 տոկոսի չափով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.12.2011
ՀՕ-302