Փրկարար ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2011

Հոդված 1. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի վերնագրում եւ ողջ տեքստում «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «խնդիրներ իրականացնող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի «ծառայությունը պետական մարմին է, որն» բառերը փոխարինել «ծառայությունն» բառով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) «դ» կետը «քաղաքացիական» բառից առաջ լրացնել «մասնակցում է» բառերով, իսկ նույն կետի «համակարգումը, վերահսկումը եւ այդ հարցերով իրազեկման ապահովումը» բառերը փոխարինել «համակարգմանը, կազմակերպմանը եւ այդ հարցերով իրազեկմանը» բառերով.

2) «ե» կետը «մշակումն ու» բառերից հետո լրացնել  «մասնակցումը» բառով, իսկ նույն կետի «ապահովումը» բառը փոխարինել «ապահովմանը» բառով.

3) «է» կետի «բնակչության ուսուցման կազմակերպումը» բառերը փոխարինել «մասնակցում է բնակչության ուսուցման կազմակերպմանը» բառերով.

4) «ը» կետից հանել «եւ պետական հրդեհային հսկողության իրականացումը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, ուսումնական հաստատություններ» բառերը, իսկ երկրորդ պարբերությունից` «եւ թվաքանակը» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Փրկարար ծառայության, այդ թվում` փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող եւ այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակի, որը սահմանում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:».

3) 2-րդ մասի «լիազոր մարմնի ղեկավարը (պետը)» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարը (տնօրենը)» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Փրկարար ծառայության կառավարումն իրականացնում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, որը սահմանում է փրկարար ծառայության`

ա) կառուցվածքային, տարածքային եւ այլ ստորաբաժանումների կառուցվածքը.

բ) հաստիքացուցակը:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող ուսումնական հաստատությունում, ճգնաժամային կառավարման կենտրոնում եւ այլ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում փրկարարական ծառայությունը կազմակերպվում է նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող եւ այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների հատկացված թվաքանակի սահմաններում:».

2) 2-րդ մասից հանել «պետական մարմնի» բառերը:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) «բ» կետը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«-հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար.».

2) «վարչության պետ» բառերից հետո լրացնել «, կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետ» բառերով.

3) հանել «գ» կետի «հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար» բառերը.

4) վերջին պարբերությունը «հավասարեցված» բառից հետո լրացնել «, ներառյալ` այլ մարմիններ գործուղված» բառերով:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) հանել 1-ին մասի «դ» կետի «- փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ» բառերը, իսկ «ե» կետը «- փրկարարական ծառայության ենթասպա» պարբերությունից հետո լրացնել «- փրկարարական ծառայության ավագ» պարբերությամբ.

2) 3-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.

3) 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության տնօրենը» բառերով.

4) 5-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

5) 7-րդ մասը «ծառայությունը» բառից հետո լրացնել «սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» եւ «ժա» կետերի հիմքով» բառերով:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետը «- փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի,» պարբերությունից առաջ լրացնել «- փրկարարության ծառայության ավագ` 1 տարի,» պարբերությամբ.

2) հանել «բ» կետի «-փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ`  1 տարի,» բառերը:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) «ա» կետի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

2) «գ» կետի «համապատասխան փրկարարական մասնագիտությանը հարակից» բառերը փոխարինել «պաշտոնի անձնագրով սահմանված» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս:»:

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո:»:

Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված» բառերով.

2) 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով:

Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել 1.1-ին մասը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը միաժամանակ կարող է նշանակվել Փրկարար ծառայության վարչության պետ:».

3) 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` Փրկարար ծառայության տնօրենի ներկայացմամբ» բառերով.

4) 5-րդ մասի «ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «տնօրենը` անմիջական ղեկավարի ներկայացմամբ» բառերով.

5) 6-րդ մասի առաջին նախադասության «ծառայողների համար» բառերը փոխարինել «բարձրագույն, գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար հանրապետական գործադիր մարմնի կադրային մարմինը, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «համապատասխան» բառով:

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածում`

1)  2-րդ մասից հանել «զինվորական» բառը.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն:».

3) 3-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.

4) 7-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

5) 8-րդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների» բառերով.

6)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:».

7) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս դեպքում քաղաքացիների հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, եւ վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:».

8) 10-րդ մասը «միջին» բառից հետո լրացնել «եւ կրտսեր» բառերով.

9) 11-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 10-րդ մասում» բառերով.

10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է կառավարությունը:».

11) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու եւ հանրապետական գործադիր մարմնի միջեւ կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`

ա) բարձրագույն, գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը.

բ) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը:».

12) ուժը կորցրած ճանաչել 13-րդ մասը.

13) 14-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.

14) 15-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի կամ նրա լիազորած» բառերը փոխարինել «սույն հոդվածի 12-րդ մասում նշված, պայմանագիրը ստորագրող»  բառերով:

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածի 13-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 19. Օրենքի 41-րդ, 46-րդ եւ 50-րդ հոդվածների 2-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» եւ «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը համապատասխանաբար փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» եւ «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«3. Փրկարար ծառայության տնօրենի եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը հավասար են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, համապատասխանաբար պետական մարմնի ղեկավարի ու պետական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափերին:»:

Հոդված 21. Օրենքի 53-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին նախադասության «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի ստեղծած» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

2) 3-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 22. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը «տալու» բառից հետո լրացնել «կարգը եւ» բառերով, իսկ նույն մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 23. Օրենքի  57-րդ  հոդվածում`

1) 1-ին մասի «ե» կետից հանել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը.

2) 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով.

3) 7-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 24. Օրենքի  58-րդ  հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 25. Օրենքի  59-րդ  հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված բոլոր կարգապահական տույժերը տալիս է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, իսկ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` փրկարար ծառայության տնօրենը:».

2) 7-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.

3) 9-րդ մասը «Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վարչությունների պետերի եւ նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող ծառայողների,» բառերով, իսկ նույն մասի «ղեկավարի տեղակալը» բառերը փոխարինել «տնօրենը» բառով.

4) 10-րդ  մասի «ղեկավարի տեղակալն ու ծառայողի անմիջական ղեկավարը» բառերը փոխարինել «տնօրենը, տնօրենի տեղակալը եւ վարչության պետը» բառերով.

5) 13-րդ մասը «ժամանակահատվածում» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու» բառերով:

Հոդված 26. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «ժբ» եւ «ժգ»  կետերով.

«ժբ) ատեստավորման արդյունքով.

ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:»:

Հոդված 27. Օրենքի 63-րդ հոդվածի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով, իսկ  «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 28. Օրենքի 12-րդ գլխի վերնագրի, 68-րդ, 69-րդ եւ 70-րդ հոդվածների վերնագրերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 29. Օրենքի 68-րդ հոդվածի «Հայաստանի փրկարար ծառայությունն իր» բառերը փոխարինել «Հանրապետական գործադիր մարմինն իր եւ փրկարարական ծառայության» բառերով:

Հոդված 30. Օրենքի 69-րդ հոդվածում`

1) 1-10-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

2) 1-ին մասի «փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 31. Օրենքի 70-րդ հոդվածում`

1) 1-10-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:»:

Հոդված 32. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:

Հոդված 33. Օրենքի 73-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

2) 4-րդ մասից հանել «բազային» բառը:

Հոդված 34. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող է» բառերից հետո լրացնել «նաեւ» բառով:

Հոդված 35. Օրենքի 75-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անվճար որակյալ բուժօգնությամբ» բառերից հետո բութը հանել եւ մասը լրացնել «համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-10-րդ մասերով.

«3. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն` փրկարարական ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների (այդ թվում` կենսաթոշակառուների ու նրանց ընտանիքների անդամների) բուժսպասարկումը եւ բուժումը կատարելու նպատակով:

4. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:

5. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից կարող են օգտվել այլ մարմինների ծառայողները եւ քաղաքացիները: Այդ մարմինների ցանկը եւ հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

7. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության գործունեության եւ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում, եւ կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

9. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ձեւավորվում է հանրապետական գործադիր մարմնի բժշկական հանձնաժողով, եւ սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները եւ  լիազորությունները:

10. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:»:

Հոդված 36. Օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նրանց հայեցողությամբ`» բառերը:

Հոդված 37. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասից հանել «լիազորած պաշտոնատար անձի» բառերը:

Հոդված 38. Օրենքի 113-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել սույն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ եւ 59-րդ հոդվածի 7-րդ մասերը:»:

Հոդված 39. Սույն օրենքից բխող այլ հարաբերությունների կարգավորումը

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ» կոչում ստացած ծառայողները`

1) նույն կոչումով շարունակում են ծառայությունը մինչեւ ծառայության ավարտը.

2) բարձրագույն կրթություն ստանալու պարագայում համապատասխան հաստիքի առկայության դեպքում նրանց շնորհվում է «փրկարարական ծառայության լեյտենանտ» կոչում:

Հոդված 40. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2011
ՀՕ-305