Armenian      
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2011

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք)    3-րդ հոդվածում «վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «վճարողները» բառով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «գ», «գ.1.», «ե», «է», «թ» կետերը, 4-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ գլուխները, 37-րդ հոդվածի «ա» ենթակետը, 40-րդ հոդվածի առաջին թվարկումը եւ 41-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածի «4000000» թիվը փոխարինել «5000000» թվով:

Հոդված 4. Օրենքի 84-րդ հոդվածի «ա» ենթակետի «15000» թիվը փոխարինել «18750» թվով, իսկ «բ» ենթակետի «125000» թիվը`  «156250» թվով:

Հոդված 5. Օրենքի 85.3-րդ հոդվածի առաջին պարբերության «1000000» թիվը փոխարինել «1250000» թվով, իսկ երկրորդ պարբերության «75000» թիվը` «93750» թվով:

Հոդված 6. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «գ» եւ «է» թվարկումները:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

Սահմանել, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի ՀՕ-148-Ն օրենքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանված` Օրենքի 7-րդ հոդվածի «ի» ենթակետի գործունեության տեսակին վերաբերող դրույթները կիրառվում են 2012 թվականի ապրիլի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2011
ՀՕ-313