Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.02.2012

Սույն օրենքը սահմանում է մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական եւ այլ մարմինների հետ համագործակցության կարգը, կարգավորում է այդ գործունեության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները:

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող թիկնապահական եւ պահնորդական գործունեության վրա:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում թիկնապահական եւ պահնորդական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն միայն սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձինք:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

մասնավոր պահնորդական գործունեություն `   ոչ պետական կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված թիկնապահական եւ (կամ)  պահնորդական  գործունեության իրականացում.

թիկնապահական եւ պահնորդական գործունեություն ՝  լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է պայմանագրային (վճարովի) հիմունքներով, ոչ պետական կազմակերպության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով.

թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություն `   թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած ոչ պետական կազմակերպություն.

թիկնապահ ՝ պաշտպանվող անձի կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու համար սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող եւ կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ.

պահնորդ ` պահպանվող  oբյեկտների մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների, տրանuպորտային միջոցների պաշտպանություն իրականացնելու համար  սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող եւ կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ.

պաշտպանվող անձ ՝   թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող ոչ պետական  կազմակերպության հետ իր կամ պայմանագրում նշված անձանց կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ վճարովի հիմունքներով պայմանագիր կնքած ֆիզիկական անձ.

պահպանվող օբյեկտ ՝  թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող  կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագրի համաձայն պահպանության ենթակա գույք (տարածք).

թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ ՝   պաշտպանվող անձանց եւ պահպանվող օբյեկտների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող գործողությունների ամբողջություն.

անցագրային պայմանակարգ ` պահպանվող օբյեկտ մուտքի եւ ելքի համար սահմանված կարգ, որն  ապահովում  է անձանց եւ տրանսպորտային միջոցների վերահսկելի մուտքը եւ ելքը պահպանվող օբյեկտ.

ներօբյեկտային պայմանակարգ ` պահպանվող օբյեկտի ներսում անվտանգության ապահովման կարգ եւ դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն:

Հոդված 3. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնելու իրավական հիմքերը

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, uույն oրենքի, այլ oրենքների եւ իրավական ակտերի հիման վրա:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերը:

Հոդված 4. Օրենքի նպատակները

1. Օրենքի հիմնական նպատակներն են՝

1) անձանց կյանքի, առողջության, գույքի պահպանությունը եւ պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից.

2) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց աշխատանքային  իրավունքների երաշխավորումը.

3) աջակցություն  պետությանը`  հասարակական կարգի պաշտպանության, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման եւ խափանման  ոլորտներում.

4) պետական վերահսկողությունը մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ:

Հոդված 5. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության սկզբունքները

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն իրականացվում է օրինականության, օրենքի առջեւ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  իրավունքները եւ օրինական շահերը հարգելու,  պաշտպանվող ֆիզիկական անձի ու պահպանվող օբյեկտի  պաշտպանությունը հուսալի եւ անվտանգ եղանակով իրականացնելու սկզբունքների հիման վրա:

Հոդված 6. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության հիմնական խնդիրները

1. Թիկնապահական  եւ  պահնորդական  գործունեության  հիմնական  խնդիրներն են`

1) ֆիզիկական անձանց (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) կյանքի եւ առողջության պաշտպանության նպատակով թիկնապահական ծառայությունների մատուցումը.

2) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) գույքի, գույքային իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով պահնորդական ծառայությունների մատուցումը.

3) պահպանվող օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային սահմանված պայմանակարգերի ապահովումը.

Հոդված 7. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության իրականացումը

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն  իրականացնում են  տվյալ գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք` սույն օրենքով նախատեսված թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելու միջոցով:

2. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն իրականացնելիս կարող են մատուցվել հետեւյալ ծառայությունները.

1) ֆիզիկական անձի կյանքի եւ առողջության պաշտպանությունը  հակաիրավական ոտնձգություններից (այդ թվում` զենքի օգտագործմամբ).

2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ եւ շարժական գույքի, տարածքի պահպանությունը.

3) պահպանվող օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային պայմանակարգերի ապահովումը.

4)  հատուկ կապի եւ տրանսպորտային միջոցների տրամադրումը:

3. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է իրականացնել  նաեւ հատուկ կապով եւ տրանuպորտային միջոցով սպասարկում:

4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել  միայն մեկ տրանսպորտային միջոց եւ երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ- թիկնապահը):

5. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի մատուցելու թիկնապահական կամ պահնորդական ծառայություն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց:

6. Թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ մատուցելիս թիկնապահները (պահնորդները)  պետք է կրեն միասնական համազգեստ միայն աշխատանքային ժամերին: Դրանք պետք է տարբերվեն հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի աշխատողների համազգեստից:

Միաuնական համազգեuտի եւ տարբերանշանի նկարագիրը հաuտատում է  թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը:

7. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները եւ պահնորդներն իրավունք չունեն պաշտոններ զբաղեցնելու կամ աշխատելու այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր:

8. Սույն հոդվածի պահանջները չկատարելը հիմք է տվյալ կազմակերպությանը թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման:

Հոդված  8. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզավորումը

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2. Իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական եւ պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում:

3. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:

4. Թիկնապահական եւ պահնորդական  գործունեությամբ զբաղվելու լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին):

5. Թիկնապահական եւ պահնորդական  գործունեության լիցենզավորման, այդ թվում` լիցենզիայի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,  վերաձեւակերպման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման եւ այլ ընթացակարգերն  իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. Մասնավոր պահնորդական կազմակերպությունները առեւտրային այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն:

Հոդված 9. Թիկնապահական եւ պահնորդական  ծառայությունների մատուցման պայմանագիրը

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ սույն օրենքով նախատեսված թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը կնքվում է գրավոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

2. Թիկնապահական եւ պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագիրը, դրա կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը եւ նյութերը ենթակա են պահպանման հինգ տարի ժամկետով թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում:

Հոդված 10.  Թիկնապահական եւ պահնորդական ծառայությունների մատուցման  ընթացքում  արձանագրված իրավախախտումների փաստաթղթավորման  կարգը

1. Թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ մատուցելու ընթացքում  արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել իրավապահ մարմիններին եւ իր ղեկավարությանը:

2. Իրավախախտման ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է մինչեւ իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի եւ հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները:

3. Արձանագրված իրավախախտման եւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ փաստաթղթերը ենթակա են պահպանման հինգ տարի ժամկետով թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում:

Հոդված  11.  Թիկնապահական եւ պահնորդական գործունեության իրականացման սահմանափակումները

1. Թիկնապահական եւ պահնորդական  գործունեություն իրականացնելիս արգելվում է`

1) թաքցնել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության փաստերը` անկախ պատվիրատուի շահերից.

2) իրականացնել իրավապահ մարմինների կամ պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց լիազորություններ.

3) խոչընդոտել իրավապահ մարմինների, այդ թվում` մաքսային, հարկային, անվտանգության ծառայության, ինչպես նաեւ այլ պետական մարմինների աշխատակիցների գործունեությանը.

4)  օգտագործել  եւ տարածել պաշտպանվող անձի վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

5) այլ անձանց փոխանցել իրեն ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները եւ սահմանված կարգով ստացած վկայականը.

6) պետական ռազմականացված կամ իրավապահ մարմինների տարբերանշաններով համազգեստի կրումը:

Հոդված 12. Թիկնապահի եւ պահնորդի իրավական կարգավիճակը

1. Թիկնապահը եւ պահնորդն աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա, եւ նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսդրության պահանջները:

2. Թիկնապահի եւ պահնորդի աշխատանքին հավակնող անձը աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ  պարտավոր է ներկայացնել իր կողմից հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ:

3. Թիկնապահի եւ պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու եւ թիկնապահական եւ պահնորդական  գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի  օգտագործմամբ  եւ հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում:

4. Թիկնապահի եւ պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու եւ թիկնապահական եւ պահնորդական  գործառույթ  իրականացնելու   իրավունք չունեն այն անձինք, ովքեր`

1)  դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման  են կանգնած բուժհիմնարկներում.

3)   դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար, եւ դատվածությունը uահմանված կարգով մարված կամ հանված չէ.

4)  խուuափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Հոդված 13. Թիկնապահի եւ պահնորդի իրավունքները

1. Թիկնապահական կամ պահնորդական գործառույթներ իրականացնելիս թիկնապահը եւ պահնորդը իրավունք ունեն`

1) պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանցից պահանջելու անցագրային եւ ներօբյեկտային պայմանակարգերի պահանջների պահպանում.

2) պահպանվող օբյեկտում անցագրային եւ ներօբյեկտային պայմանակարգերի պայմաններն ապահովելիս, իրենց իրավասության շրջանակներում,  թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, իրականացնելու քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, անձը հաստատող, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտ հետիոտն կամ տրանսպորտային միջոցով մուտքի եւ ելքի, գույք տեղափոխելու փաստաթղթերի ուսումնասիրություն.

3) վնասազերծելու պաշտպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի, ինչպես նաեւ իրենց նկատմամբ ոտնձգություն կատարած անձին եւ  վերջինիս հանձնելու իրավապահ մարմիններին.

4)  իրականացնելու պահպանվող օբյեկտի տարածք մտնող եւ դուրս եկող տրանսպորտային միջոցների զննում.

5)  սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կիրառելու ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ:

2. Թիկնապահի կամ պահնորդի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օրինական իրավունքների եւ ազատությունների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հոդված 14. Պահնորդի (թիկնապահի) համազգեստը, վկայականը, զենքը, հատուկ եւ տեխնիկական միջոցները

1. Պահնորդական կազմակերպությունը պարտավոր է պահնորդին (թիկնապահին) տրամադրել հատուկ  համազգեստ,  անձը հաստատող վկայական, զենք, հատուկ եւ տեխնիկական միջոցներ:

2. Հատուկ համազգեստը տեսանելի կերպով  պարունակելու է կամ նրան փակցվելու է պահնորդի (թիկնապահի) անունը, ազգանունը  եւ պահնորդական  կազմակերպության   ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը:

3. Պահնորդն իրավունք չունի  համազգեստ կրելու` չլինելով պարտականությունների կատարման մեջ, բացառությամբ մասնավոր պահնորդական կազմակերպության շենքում կամ դրա հարակից տարածքում գտնվելու դեպքերի:  Իր պարտականությունները կատարելիս պահնորդը պարտավոր է կրել համազգեստ: Այս պարտականությունից ազատվում են միայն թիկնապահները՝  սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծառայության մատուցումն ապահովող  պարտականությունները կատարելիս:

4. Իրենց  պարտականությունները կատարելիս  պահնորդները (թիկնապահները) կարող են օգտագործել միայն պահնորդական կազմակերպության սեփականությունը համարվող կամ օրինական տիրապետման տակ գտնվող զենքը, հատուկ եւ տեխնիկական միջոցները: Տրանսպորտային միջոցի վրա տեսանելի կերպով  պետք է պատկերված լինեն կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը, կազմակերպության հեռախոսահամարները:

5. Արգելվում է տրանսպորտային միջոցը կահավորել առկայծող փարոսիկներով կամ հատուկ ձայնային ազդանշան արձակող սարքավորումներով:

Հոդված 15. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների զենքը

1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով զենք է ձեռք բերում եւ օգտագործում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց համար` «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 16.  Մասնավոր պահնորդական կազմակերպության հատուկ միջոցները

1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ իրականացնելիս իրավունք ունի օգտագործելու ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ, պահնորդական շներ:

2. Յուրաքանչյուր մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող  հատուկ միջոցների տեսակը, քանակը  սահմանվում են ոստիկանության պետի հրամանով`  հիմք  ընդունելով հատուկ միջոցների գործադրման պատրաստություն անցած պահնորդների (թիկնապահների) թիվը:

3. Հատուկ միջոցների մարտավարական  գործադրման  կարգը սահմանվում է Հայասատանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Հոդված 17. Մասնավոր պահնորդական կազմակերպության տեխնիկական միջոցները

1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ մատուցելիս իրավունք ունի օգտագործելու  պահպանության եւ այլ տեխնիկական միջոցներ: Արգելվում է այնպիսի տեխնիկական միջոցների  օգտագործումը, որոնք՝

1) կարող են վնաս պատճառել քաղաքացիների կյանքին եւ առողջությանը կամ շրջակա միջավայրին.

2) նախատեսված (մշակված, հարմարեցված, ծրագրավորված) են տեղեկատվություն գաղտնի ձեռք բերելու համար.

2. Տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է խախտի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

3. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել ռադիոհաճախականության տիրույթներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 18.  Ֆիզիկական ուժ, զենք, հատուկ  միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները եւ սահմանները

1. Իր պարտականությունները կատարելիս պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու իրավունք ունի միայն անհրաժեշտ պաշտպանության եւ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, ինչպես նաեւ ոտնձգություն կատարած անձին վնասազերծելիս` սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

2. Պահնորդները (թիկնապահները)  ոստիկանության պետի հրամանով  սահմանված կարգով պարտավոր են պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ:

3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս պահնորդը (թիկնապահը)  առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից եւ ոտնձգության բնույթից՝ ղեկավարվելով պահպանվող օբյեկտի  կամ պահպանվող անձի պաշտպանությունը առավել հուսալի եւ անվտանգ եղանակով իրականացնելու անհրաժեշտությամբ:

4. Պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ  կամ հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով իր օրինական պահանջները կատարելու եւ ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում պահպանվող անձի կամ իր կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

5. Պահնորդը (թիկնապահը)  պարտավոր է նաեւ`

1) ելնելով ոտնձգության բնույթից`  ձգտել, որ ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

2) անհապաղ ապահովել (ցուցաբերել) առաջին բուժօգնություն այն անձանց, որոնց առողջությանը պատճառվել է վնաս.

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել  իր ղեկավարին:

6. Օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով թիկնապահի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 19. Ֆիզիկական ուժի գործադրումը

1. Պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի ֆիզիկական ուժ  (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ)  գործադրելու պահպանվող անձի կամ օբյեկտի նկատմամբ ոտնձգությունը կանխելիս, դրանք կատարած անձանց վնասազերծելիս, ինքնապաշտպանության, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ առանց ֆիզիկական ուժ գործադրելու հնարավոր չէ ապահովել իր  պարտականությունների օրինական եւ իրավաչափ կատարումը:

Հոդված 20. Հատուկ միջոցների գործադրումը

1. Պահնորդը (թիկնապահը)  հատուկ միջոցներ կարող է գործադրել հետեւյալ դեպքերում.

1) իր կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակումը խափանելիս.

2) իր կամ պահպանվող անձի (գույքի) դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ հարձակվողը ցույց է տալիս ֆիզիկական դիմադրություն.

3) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.

4) պահնորդի (թիկնապահի)  հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների, անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է պահնորդին (թիկնապահին), բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող այլ անձի կյանքին կամ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի:

3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

Հոդված 21. Հրազենի գործադրումը

1. Պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի զենք գործադրելու հետեւյալ դեպքերում.

1) անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում` իր կամ պահպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի վրա կատարվող վտանգավոր, խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չգործադրելը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա, պահպանվող անձի կյանքի եւ առողջության կամ պահպանվող գույքի համար.

2) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.

3) մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

4) պահնորդի (թիկնապահի) զենքին տիրանալու փորձը կանխելիս.

5) զենքի գործադրման  մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

2. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի):

3. Զենքի յուրաքանչյուր գործադրման դեպքում պահնորդը  (թիկնապահը) պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել տվյալ վայրի լիազոր մարմնի ստորաբաժանմանը եւ իր վերադասին:

Հոդված 22. Թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական  ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումը  եւ որակավորման բարձրացումը

1.  Թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումը  եւ որակավորման բարձրացումն իրականացնում են իրավաբանական անձ հանդիսացող եւ համապատասխան  կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները:

2. Թիկնապահի եւ պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Թիկնապահները եւ պահնորդներն առնվազն երեք տարին մեկ պարտավոր են անցնել պարտադիր վերապատրաստում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23. Թիկնապահական եւ պահնորդական կազմակերպությունների համագործակցությունը իրավապահ  եւ պետական այլ մարմինների հետ իրավակարգի պահպանության եւ անվտանգության ապահովման բնագավառում

1. Իրավապահ մարմինների հետ համագործակցության ընթացքում թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքներն իրականացվում են հետեւյալ հիմնական ուղղություններով.

1) պետության անվտանգության ապահովում.

2) իրավակարգի պահպանում.

3) քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ապահովում.

4) հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերում:

2. Իրավապահ մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է համաձայնագրերի հիման վրա` տեղեկատվության փոխանակման, օրենսդրությամբ նախատեսված համատեղ կամ համաձայնեցված միջոցառումների անցկացման միջոցով:

3. Իր իրավաuության շրջանակներում Լիազոր մարմինը կազմակերպում է  անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը եւ համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում:

4. Արտակարգ իրավիճակներում թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավապահ մարմինների նախաձեռնությամբ կարող է ներգրավվել համապատասխան միջոցառումների իրականացմանը` ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան:

Հոդված 24. Իրավապահ մարմինների աջակցությունը մասնավոր պահնորդական կազմակերպություններին

1. Իրավապահ մարմինները  պարտավոր են աջակցություն ցույց տալ մասնավոր պահնորդական կազմակերպություններին` օրենքով նրանց վերապահված իրավունքների իրականացման առիթով՝ կազմակերպության իրավունքների կամ օրինական շահերի նկատմամբ  հակաիրավական ոտնձգություններ կատարելու դեպքերում:

2. Աջակցությունը դրսեւորվում է կատարված իրավախախտումների դեպքերին օպերատիվ արձագանքելու, անհրաժեշտության դեպքում կազմակերպության եւ նրա աշխատակիցների գույքը, նրանց եւ նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը  ապահովելու եւ օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Հոդված 25. Սոցիալական պաշտպանության երաշխիքները

1. Պահնորդի (թիկնապահի) կյանքն ու առողջությունը ապահովագրվում են գործատուի հաշվին:

2. Պահնորդի (թիկնապահի) ապահովագրավճարը  լրիվ ծավալով մտնում է պահնորդական  ծառայությունների ինքնարժեքի մեջ:

Հոդված 26. Պահնորդների (թիկնապահների)  արհեստակցական միությունը

1.Պահնորդները  (թիկնապահները) իրենց աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը ներկայացնելու ու պաշտպանելու եւ օրենքով նախատեսված այլ նպատակներով կարող են ստեղծել արհեստակցական միություն:

2. Արհեստակցական միության անկախությունը երաշխավորվում է օրենքով:

Հոդված  27. Թիկնապահի եւ պահնորդի իրավական պաշտպանվածությունը

1. Թիկնապահը եւ պահնորդը չեն կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված իրենց պարտականությունների եւ գործողությունների կատարման համար:

2. Թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դիմադրություն ցույց տալը, սպառնալիքը կամ բռնությունն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված  28.  Պատասխանատվությունը թիկնապահի եւ պահնորդի սոցիալական եւ  իրավական պաշտպանվածության երաշխիքները չպահպանելու դեպքում

1. Սույն օրենքով նախատեսված` թիկնապահի եւ պահնորդի սոցիալական եւ իրավական  պաշտպանության երաշխիքները չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված  29. Թիկնապահի եւ պահնորդի  պատաuխանատվությունը

1. Թիկնապահը կամ  պահնորդն  իր պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու եւ սույն օրենքով սահմանված լիազորությունների uահմանն անցնելու դեպքերում  ենթարկվում է պատաuխանատվության` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

2. Թիկնապահի կամ  պահնորդի անoրինական գործողության կամ անգործության հետեւանքով կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառված վնաuը ենթակա է փոխհատուցման` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuդրությանը  համապատաuխան:

3. Թիկնապահի կամ  պահնորդի  անoրինական գործողությունները կարող են  բողոքարկվել վերադաuության կամ դատական կարգով:

Հոդված  30. Պետական վերահսկողությունը թիկնապահական եւ պահնորդական գործունեության նկատմամբ

1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված գործունեության նկատմամբ հսկողություն  իրականացնում է ոստիկանությունը:

2.  Ոստիկանությունը հսկողությունն իրականացնում է լիցենզավորման մասին եւ զենքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով  նախատեսված  իր լիազորությունների շրջանակում:

3. Լիցենզավորման մասին եւ զենքի մասին օրենսդրությամբ  եւ սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս ոստիկանությունն իրավունք ունի մասնավոր պահնորդական կազմակերպությունում, ինչպես նաեւ պահնորդական ծառայություններ մատուցելու վայրում (պատվիրատուների համաձայնությամբ) իրականացնելու ստուգումներ՝  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 31. Պատասխանատվության միջոցները

1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների  նկատմամբ  օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար կարող են կիրառվել պատասխանատվության հետեւյալ միջոցները.

1)  նախազգուշացում եւ խախտումը վերացնելու հանձնարարական.

2)  լիցենզիայի գործողության կասեցում.

3)  լիցենզիայի գործողության դադարեցում:

Հոդված  32. Նախազգուշացումը եւ խախտումը վերացնելու հանձնարարականը

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է խախտումը, եւ այդ մասին տեղեկացվում մասնավոր պահնորդական կազմակերպությանը:

2. Նախազգուշացումը  նախատեսում  է  կատարված  խախտումը ոստիկանության սահմանված ժամկետում  վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարական, որը պարտադիր կատարման ենթակա վարչական ակտ է:

3. Նախազգուշացումը կարող է կիրառվել, երբ տվյալ իրավախախտման համար լիզենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում նախատեսված չէ:

Հոդված  33. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզայի գործողությունը կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված նախազգուշացումը վարչական ակտով սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում:

Հոդված  34. Լիցենզայի գործողության դադարեցումը

1. Մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները չկատարելու, ինչպես նաեւ սույն օրենքի 8-րդ եւ 25-րդ  հոդվածներով նախատեսված դեպքերում:

2. Մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզիայի  գործողությունը դադարեցվում է նաեւ լիցենզիա ստանալուց հետո`  մեկ տարվա ընթացքում, պահնորդական ծառայություններ չիրականացնելու, ինչպես նաեւ՝ զենքի շրջանառության կանոնների խախտումների այնպիսի դեպքերում, որոնք հանգեցրել են զենքի կորստին, հափշտակությանը կամ հանցավոր նպատակներով օգտագործմանը կամ վնաս են պատճառել մարդու առողջությանը կամ հանգեցրել  այլ ծանր հետեւանքների:

3. Լիցենզիայի գործողության դադարեցումը մասնավոր պահնորդական կազմակերպությանը տրված զենք պահելու եւ օգտագործելու թույլտվությունը վաղաժամկետ ուժը կորցրած ճանաչելու  իրավական հիմք է:

Հոդված  35. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

01.03.2012
ՀՕ-6