Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.02.2012

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 241-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «անվտանգության» բառից հետո «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ  մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասում «անվտանգության» բառից հետո «եւ» բառը փոխարինել «կամ» բառով

Հոդված 5. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ  մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:»:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.03.2012
ՀՕ-25